Նորություններ
Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 27.01.2023
Հունվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները, հրավիրված էր ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ մարզային ստորաբաժանման զորակոչային բաժնի պետը, ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը։ Օրակարգում քննարկվեցին 2023 թվականի ձմեռային զորակոչի ավարտական փուլերին և զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր, դիտարկվեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված գործերը, որոնցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում։ Անդրադարձան նաև վարժական հավաքների կազմակերպման հետ կապված խնդիրների։ Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում 27.01.2023
2023 թվականի հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 5 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 5 պացիենտ, որից 2-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 558 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 145 թեստավորում: 2022թվականի օգոստոսի 1-ից - 2023թ․ հունվարի 27-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 563 Covid-19-ի դրական դեպք:
Հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը իր երախտագիտությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետին՝ ընդլայնված և արդյունավետ փոխգործակցության համար, ապա մարզպետին հանձնեց այն ծրագրերի փաթեթը, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում վերջին տարիների ընթացքում և որոնք նախատեսված են իրականացնել 2023 թվականի ընթացքում։ Ըստ Աննա Եղազարյանի՝ նախատեսված ծրագրերի ցանկում ընդգրկված է նաև մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում,․․․
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 25.01.2023
Մրցումները կանցկացվեն` երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով: Մրցաշարի գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբում կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով: Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում: Ավելին՝ https://escs.am/am/news/15091
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն 25.01.2023
Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի՝ հունվարի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Մարտունի համայնքում։ Մարզպետին դիմած մեկ քաղաքացի հարց բարձրացրեց Մարտունի համայնքում նկարչական կենտրոն ստեղծելու իր գաղափարի մասին, որի վերաբերյալ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի համապատասխան աշխատակիցներին հանձնարարեց քայլեր ձեռնարկել, խնդիրը ՀՀ նկարիչների միության հետ քննարկելու և հարցին համարժեք պատասխան տալու ուղղությամբ։ Վարձակալությամբ բնակվող մեկ քաղաքացի դիմում ներկայացրեց բնակարանի ձեռքբերման, մեկ քաղաքացի՝ դրամական աջակցություն ստանալու, երկու...
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 24.01.2023
Գեղարքունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 9-ի համապատասխան որոշմամբ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ընդհանուր առմամբ 15 առարկաներից մարզային փուլին երաշխավորվել են մասնակցելու 461 աշակերտ։ Բնագիտական առարկաներից ներդպրոցական փուլի արդյունքներով մարզային փուլին կմասնակցեն 243 աշակերտ, այդ թվում՝ մաթեմատիկայից՝ 61, ֆիզիկայից՝ 1, քիմիայից՝ 54, ինֆորմատիկայից՝ 4, աստղագիտությունից՝ 1, աշխարհագրությունից՝ 96 և կեսաբանությունից՝ 26 աշակերտ։