Նորություններ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսակապով հանդիպում է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիքի մարզում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունելությանը և առկա խնդիրներին, ինչպես նաև քննարվել են մարզի և մարզպետի աշխատակազմի կարիքներն ու համագործակցության առանցքում իրականացվող և հետագայում իրականացվելիք ծրագրերը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ քաղաքում այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակներ՝ շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Հուշահամալիրի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 68,5, միլիոն, «Տոռնադո»հուշարձան-քանդակի ձեռքբերման մրցույթի պայմանագրային արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այն կառուցվում է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրով նախատեսված է հուշապատի կառուցում, տարածքի սալիկապատում, լուսավորության ցանցի անցկացում, ցայտաղբյուրների եւ նստարանների տեղադրում, տարածքի բարեկարգում։ ․․․

Նոյեմբեր 30-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ, Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների իրականացման ընթացքը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման շրջանակներում նախատեսված գործողություններից յուրաքանչյուրի արդյունավետ կատարումը, որը հնարավոր է բացառապես համատեղ, պատասխանատու և հետևողական հսկողության դեպքում։․․․

Նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 202 երեխա 01.12.2023
2023 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 202 երեխա, որից 111-ը տղա, 91-ը՝ աղջիկ: 202 երեխաներից 37-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 114-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ քաղաքի շինհրապարակներում 01.12.2023
Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Ճամբարակ քաղաք՝ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով։ Մարզպետի այցի առաջին կանգառը բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների շինհրապարակում էր, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 531 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների, ինչպես նաեւ Բաղրամյան եւ Պարույր Սեւակ փողոցներն իրար միացնող ճանապարհի ասֆալտապատում՝ 1107 գծամետր երկարությամբ եւ շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով։․․․

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 1 միլիարդ 249 457,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում՝ 51 միլիոն 427,7 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների համար/Վահան, Այգուտ/։ 14 միլիոն 689,8 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Ռոմանի փողոցի ասֆալտապատման և կահավորման համար։ 20 միլիոն 096,9 հազար դրամ՝ Գավառ համայնքում եւ Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Լանջաղբյուր․․․