Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել 185 միլիոն 144,2 հազար դրամ հատկացնել Վարդենիս համայնքի Սոթք, Տրետուք, Կուտական և Կախակն բնակավայրերին՝ ծրագրեր իրականացնելու համար

28.03.2024

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 01.09.2022թ. «Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները հաստատելու մասին» N 1370-Ն որոշմամբ սահմանված ուղղությունները, նախատեսվում է Գեղարքունիքի մարզում «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականին պետական բյուջե վճարված ռոյալթիներից օրենքով սահմանված 2%-ի չափով մասհանումներ հատկացնել ազդակիր Վարդենիս համայնքի Սոթք, Տրետուք, Կուտական և Կախակն բնակավայրերին:

Այդ նպատակով որոշվեց 185 միլիոն 144,2 հազար դրամ հատկացնել Վարդենիս համայնքին՝ Սոթք բնակավայրում՝ ոռոգման ցանցի կառուցման, Տրետուք բնակավայրում՝ ճանապարհի ասֆալտապատման, Կուտական բնակավայրում՝ ոռոգման արտաքին ցանցի կառուցման և Կախակն բնակավայրում՝ ճանապարհի ասֆալտապատման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38