Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2024

Հարգելի հայրենակիցներ,
Այսօր նշվում է թատրոնի միջազգային օրը, ինչը լավագույն առիթ է` հիշելու աշխարհով մեկ ճանաչում գտած թատերագիրներին ու թատերական արվեստի ներկայացուցիչներին, ոգևորվելու մարդասիրական գաղափարներով, գեղեցիկի ու վեհի զգացումով։
Թատերական արվեստը հայ իրականության մեջ սկիզբ է առել հազարամյակների խորքից և այսօր էլ մնում է մեր նախասիրություններից ու առօրյայից անբաժան։
Իսկ Գավառի պետթատրոնի ավելի քան մեկուկեսդարյա գոյությունը մեզանում ավելի հարգի է դարձնում արվեստի այս կարևորագույն ճյուղը։
Ավելորդ չէ նշել, որ այստեղ հանդիսատեսին իրենց բարձրարվեստ խաղով հիացրել են հայ բեմի հանրաճանաչ դերասանները, և մեր ջանքերն այժմ ուղղված են նրան, որ այդ ավանդույթը մնա շարունակական, ինչի վկայությունը մեր նախաձեռնությամբ հաճախակի կազմակերպվող հյուրախաղերն են` մայրաքաղաքի հանրահայտ թատրոնների մասնակցությամբ։
Առանձնակի ցանկանում եմ շնորհավորանքներս ուղղել Գավառի պետթատրոնի տնօրինությանն ու դերասաններին, ցանկանալ նրանց ստեղծագործական անսպառ եռանդ ու արգասաբեր թատերաշրջաններ։
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում նաև թատերասեր հասարակությանը, մեր հանդիսատեսներին, մաղթում խաղաղություն, քաջառողջություն, ամենայն բարիք, թատերական աշխույժ միջավայր։
Լավագույն ցանկություններով `
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38