Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Գեղարքունիքի մարզում էր

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը Գեղարքունիքի մարզում էր 04.07.2023

Սույն թվականի հունիսի 30-ին` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հրավերով մարզ էր այցելել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը: Մարզպետը, Ջրային կոմիտեի նախագահը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիք ՋՕԸ-ի տնօրեն Արտաշ Սարդարյանը շրջեցին Մարտունի քաղաքում, դիտարկեցին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցներում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ իհայտ եկած խնդիրները` կապված կոյուղու համակարգի տեխնիկական վիճակի հետ: Համապատասխան մասնագետների հետ ծավալվեց քննարկում` առկա թերությունները հնարավորինս սեղմ ժամկետներում շտկելու համար:

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցների սաները մասնակցեցին Երևանում մասնակցեցին տարեվերջյան հաշվետու համերգին

Գեղարքունիքի մարզի երաժշտական դպրոցների սաները մասնակցեցին Երևանում մասնակցեցին տարեվերջյան հաշվետու համերգին 04.07.2023

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը ստեղծվել և գործում է 2007 թվականից ու ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում: Հիմնադրամի մեթոդիստները պարբերաբար այցելում են Գեղարքունիքի մարզ և մեթոդական աշխատանքներ իրականացնում մարզի արվեստի, երաժշտական և գեղարվեստի դպրոցների աշակերտներին և մանկավարժնեերին, ինչպես նաև վերապատրաստում են մանկավարժներին ու վարպետության դասեր անցկացնում նրանց համար: Հիմնադրամի կողմից դպրոցներին տրամադրվում է նաև անհրաժեշտ երաժշտական գրականություն: 2023 թվականի հունիսի 29-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից կազմակերպվեց ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների տարեվերջյան հաշվետու համերգ, որին մասնակցում էին մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների շնորհալի սաները:...

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի բակն այսուհետ կունենա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ

Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի բակն այսուհետ կունենա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ 03.07.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացածների հիշատակին կառուցված պուրակի բացման արարողությանը, որին ներկա էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունի քաղաքի դպրոցների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, մանկավարժներ, Մարտունի քաղաքից՝ 44- օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։ Պուրակի կառուցման նախաձեռնության հեղինակներն են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պետրոսյանը և դպրոցի զինղեկ Կարեն Համբարձումյանը, իսկ կառուցմանը տարբեր կերպ աջակցել են մարտունեցի անհատ բարերարներ։ Նորաբաց պուրակում կանգնեցվել է Հայաստան–Արցախ միասնությունը պատկերող խորհրդանիշ, տեղադրվել Մարտունի քաղաքից 44-օրյայում զոհված ութ ժամկետային և պայմանագրային զինծառայողներ...

Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին

Հայրավանքում հավատավորները հաղորդվեցին Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին 03.07.2023

Հուլիսի 2-ին` Հոգեգալստյան տոնին հաջորդող 5-րդ կիրակին` Հայրավանքի ուխտի օրը, ընկալյալ կարգի համաձայն, այս տարի ևս Մայր Աթոռ Ս. Էջմիածնից` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Հայրավանք էր բերվել Տիրոջ Խաչափայտի Սրբազան մասունքը։ Հանդիսապետությամբ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Պարթև վրդ. Բարսեղյանի, աղոթակցությամբ Հայրավանքի վանահայր հոգեշնորհ Տեր Բաբկեն վրդ. Սալբիյանի և թեմի քահանայից դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Սրբազան մասունքը Հայրավանք էր բերել Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն հոգեշնորհ Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը, ով քարոզեց ըստ օրվա խորհրդի` մաղթելով ներկաներին Կենարար Խաչի շնոհաբեր զորությամբ գոտեպնդվել և Տիրոջ օգնականությամբ ամրանալ ու զորանալ: Սրբազան մասունքով եկեղեցում կատարվեց նաև Գավառ համայնքի նորակոչիկների, ինչպես նաև` ներկա զինվորների օրհնության կարգ, որոնց իր հայրական օրհնությունը, հորդորն ու խրատը բերեց առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանը:․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 03.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Մարտունու համայնքապետարանի շենքը, առանձին ծրագրով շենքի կարիքների համար ձեռք է բերվել գույք, գազատար է կառուցվել Նարեկացի եւ Իշխան Խաչատրյան փողոցներում, մայթերի կառուցման եւ սալարկման աշխատանքներ են իրականացվել Գետափնյա-2, Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Կարապետյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցներում, իսկ Գարեգին Նժդեհ, Կոմիտաս եւ Գետափնյա-2 փողոցների հիմնանորոգման աշխատանքները տեղափոխվել են 2023 թվական եւ մեկնարկել այս տարվա մայիս ամսից։ Մարտունու համայնքապետարանի շենքի հիմնանորոգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 40 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է համայնքապետարանի 2-րդ եւ 4-րդ հարկերի 24 աշխատասենյակ եւ նիստերի դահլիճը։ ․․․

Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալի բակում օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը

Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալի բակում օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը 03.07.2023

Հունիսի 30-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում կատարվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռի օծման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Գարեգին Պողոսյանը, այլ պաշտոնյաներ։ Մատուռն օծվել է ձեռամբ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն արք. Միրզախանյանի, աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վրդ. Բարսեղյանի և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վրդ. Սարգսյանի։ Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ Դադիվանքից բերված և Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում տեղադրված խաչքարի տեղում` զինվորական հոսպիտալի գլխավոր բժշկի և մի խումբ վարդենիսցիների նախաձեռնությամբ:․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-19 19:59:58