Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում

04.04.2024

Մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրվա առթիվ , Հայաստանի թատերական գործիչների միությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ թատերական միության կողմից «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը։
Նա «Արտավազդ 2024» մարցանակաբաշխությանը մասնակցել է Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451» ներկայացմամբ, հանդես գալով Քլարիս Մըքլելնի դերում։
Անուշ Զանգիզորյանը սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոարվեստ բաժնում, /հեռակա, 4-րդ կուրս/։
Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նա աշխատանքի է անցել 2022 թվականի դեկտեմբեր ամսից։
Խաղացել է՝
Հովհաննես Օհանյանի «Կարմիր Գլխարկի արկածները», «Ամանորի կախարդանքը», Ռեյ Բրեդբերի «Ֆարենհայթ 451», Վ․ Կրասնոգորովի «Հիշիր, բժիշկ, հիշիր», Ա․ Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը», Յասմինա Ռեզայի «Կյանքի երեք տարբերակ» ներկայացումներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38