Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի կրտսեր հանդիսատեսի հյուրն այս անգամ Երևանի Խամաճիկների պետական թատրոնն էր

04.04.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մարտի 1-ից հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում՝ շարունակվում են ներկայացումներ բեմադրվել Գեղարքունիքի մարզի տարբեր տարիքի հանդիսատեսի համար։
Հերթական ներկայացումը բեմադրվեց ապրիլի 4-ին, դարձյալ Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս անգամ մարզի կրտսեր տարիքի երեխաների համար բեմադրվեց Գրիմ եղբայրների հեղինակած «Սպիտակաձյունիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված տիկնիկային ներկայացումը, ռեժիսոր՝ Քրիստինե Ասրյան։
Տեխնիկական հարուստ լուծումներով հագեցած ներկայացումը բեմադրեցին Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասանները։ Փոքրիկ հանդիսատեսը շատ մեծ տպավորություն ստացավ ներկայացումից։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38