Նորություններ

Կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 04.03.2024
Մարտի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ լսելով նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և քննարկելով առաջնահերթ լուծում պահանջող նոր հարցեր։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Մարզպետը շնորհավորեց Ջանիկ Բազեյանին՝ ցանկանալով նրան հաջողություններ նոր աշխատանքում։ Ապա հանձնարարականների կատարման մասին զեկուցումներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի ստորաբաժանումների ղեկավարները։․․․

Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին ծնվել է 92 երեխա 01.03.2024
2024 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 92 երեխա, որից 57-ը տղա, 35-ը՝ աղջիկ: 92 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 20-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,42-ը՝ Մարտունու ծննդատանը, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպման ժամանակ ներկայացվեց ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման նշանակությունը, ընթացքը, արդյունավետությունը և այլ մանրամասներ։ Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի և Մարտունու համայնքապետարանների զարգացման ծրագրերի և ներդրումների բաժինների ներկայացուցիչներ, ՄԱԶԾ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի պատասխանատուներ և աշխատակիցներ։ Ծրագրի պատասխանատու Վահրամ Ջալալյանը, հանդես գալով անհրաժեշտ պարզաբանումներով ու մեկնաբանություններով, նշեց, որ․․․

Մարտի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գավառի մաքրման կայանի արդիականացման ծրագրի իրականացման ժամկետների հստակեցման և Ծովինարում «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիմնված ագրոանտառի կառավարման պլանի իրականացման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ Ծովինարում հիմնված ագրոանտառի անխափան ու արդյունավետ ոռոգման կազմակերպերպման նպատակով 2000 խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու և կաթիլային ոռոգման համակարգ հիմնելու շուրջ։

Փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Միասնական սոցիալական ծառայության Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Սևանի և Ճամբարակի տարածքային կենտրոնների տնօրենների հետ։ Խորհրդակցության թեմաներն առնչվում էին Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի կողմից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի կատարման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներին, բնակչության զբաղվածության ապահովման, ինչպես նաև՝ մարզի սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ սահմանված բնակարանաշինության ծրագրի խթանման գործընթացներին։ Բացելով խորհրդակցությունը՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում դիմումներ են ստացվում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների արդյունքում բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստանած որոշ ընտանիքներ չեն կարողանում օգտվել 40+10 հազարական և 50 հազարական դրամ աջակցության պետական ծրագրերից...

ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման և շինարարական այլ ծրագրերի իրականացման համար հատկացնել 870 միլիոն 186 հազար դրամ։ 62 միլիոն 832 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների իրականացման համար։ 43 միլիոն 855.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների համար։ 29 միլիոն 964 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար /Մարտունի/։ 188 միլիոն 903 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ,․․․