Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

11.11.2024

Տեղական ինքնակառավարման հարգելի' ներկայացուցիչներ, մեծագույն հարգանքով շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի առթիվ։
1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց Տեղական ինքնակառավարման համակարգը, որը կարևոր դերակատարություն ունեցավ մեր պետության համակարգային զարգացման գործում։
Անցած 28 տարիների ընթացքում Տիմ ոլորտն անցել է դժվարին, սակայն արդյունավետ ճանապարհ, նախապայման ստեղծելով մեր քաղաքացիների ակտիվ մասնակցության և որոշումների կայացման հարցում։
Վերջին տարիներին Տի ոլորտում ներդրվեց նաև համայնքների խոշորացման ծրագիրը, նպաստելով համայնքային բնույթի խնդիրների միասնական լուծմանն ու ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարմանը։
Այս ամենի վկայությունն է տարբեր համայնքներում և բնակավայրերում սուբվենցիոն բազմոլորտ ծրագրերի իրականացումը, որոնք կյանքի են կոչվում պետություն - համայնք համաֆինանսավորման արդյունքում։
Տիմ համակարգի հետագա կատարելագործման, համայնքային խնդիրների կարգավորմանն ուղղված հարցերը շարունակում են մնալ ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում և համոզված եմ, որ այդ մարմինները կշարունակեն նույն ջանասիրությամբ առաջ շարժվել` հանուն մեր պետության հզորացման ու բարգավաճման։
Կրկին անգամ շնորհավորում եմ, մաղթում նորանոր հաջողություններ և բարեկեցիկ կյանք։
Լավագույն ցանկություններով` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 17:31:33