Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջին նորոգման աշխատանքներ Ճամբարակի ավտոճանապարհներին

Միջին նորոգման աշխատանքներ Ճամբարակի ավտոճանապարհներին 22.10.2024

Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։ Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-30 ճանապարհի այլ հատվածներում նույնպես։ Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը

Կառավարությունը խթանում է տնտեսության զարգացումը ներդրումների միջոցով՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը 22.10.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Սևան համայնքի Գագարին բնակավայրում գործող «Գևմիկ» սահմանափակ պատասխանատավությամբ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսություն, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ արտադրվում են տարբեր տեսակի ծաղիկներ՝ կառուցվել է 2 փուլով։ Առաջին փուլով կառուցվել է 3,3 հա՝ 4 միլիարդ 600 միլիոն ներդրմամբ, իսկ երկրորդ փուլով՝ 3,4 հա, 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդրմամբ։ Այսպիսով՝ ջերմոցային տնտեսության հիմնման ու գործունեության ապահովման նպատակով մինչ այժմ ներդրվել է 7 միլիարդ 500 միլիոն դրամ, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 3 միլիարդ 100 միլիոն դրամ։․․․

Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Գեղարքունիքի մարզում իրականացվել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը 21.10.2024

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակ ունի լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունն ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։ Ծրագրի առաջին կանգառը եղել է Ծաղկունքի բաց դպրոցը, որտեղ Սևան համայնքի 17 դպրոցներից շուրջ 130 աշակերտներ մասնակցել են ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում իրենց ստեղծագործական առաջին քայլերն են արել մասնակից 10 աշակերտներ. վերջիններիս համատեղ ջանքերով ստեղծվել է «Բարի լույս Ծաղկունք» մեղեդին, որը ի մի է բերել և կատարել Էդգար Գյանջումյանը:․․․

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ 21.10.2024

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ամենասեղմ ժամկետներում Վարդենիս համայնքում օժանդակել կարտոֆիլի բերքահավաքն ավարտելու աշխատանքներին՝ տեխնիկական լրացուցիչ միջոցների և պահանջվող աշխատուժի ներգրավմամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի դպրոցի կառուցման, Մարտունի համայնքի Ծովասար, Վարդենիկ, Երանոս բնակավայրերի մանկապարտեզների բակային տարածքների հիմնանորոգման, բարեկարգման, խաղարանների տեղադրման ընթացքի հետ կապված հարցեր։ Խոսվեց նաև Մարտունի համայնքի Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող միջհամայնքային ճանապարհի հատվածներում առաջացած փլվածքների վերականգնման, ավտոճանապարհների սպասարկման վիճակի և ճանապարհաեզրերի մաքրության ապահովման հետ կապված հարցերի մասին։ Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նաև այլ հանձնարարականներ։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.10.2024

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն։ Գեղամասար բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 26-ին, ժամը 10-12-ն, Սոթք բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը 13:00-15:00- ն, Դարանակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 26-ին, ժամը` 15:30-17:00-ն, Մաքենիս բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը` 10:00-12:00-ն, Լճավան բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 27-ին, ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածներում։...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.10.2024

Տեղեկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ` Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ ծառայություն: Դրախտիկ բնակավայրի բնակիչները իրենց բնակավայրում տեղակայված շրջիկ ծառայությանը իրենց հարցերով կարող են դիմել հոկտեմբերի 25-ին, ժամը 11:00-13:00-ն, Շողակաթ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00-16:00-ն, Դպրաբակ բնակավայրի բնակիչները` հոկտեմբերի 25-ին, ժամը 16:30-17:30-նն ընկած ժամանակահատվածներում։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40