Նորություններ
ՀՀ կառավարությունը 880 միլիոն 155,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն 9 ծրագրերի համար
12.12.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացրել 880 միլիոն 155,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, ավարտված կամ ավարտական փուլում գտնվող սուբվենցիոն 9 ծրագրերի համար։
Այդ թվում՝
37 միլիոն 046,9 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Բաղրամյան 13, Տ. Մեծի 30, Տ. Մեծի 4, Տ. Մեծի 8 և Գ. Նժդեհի 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների համար /Բաղրամյան 13, Տ.Մեծի 30 և Տ.Մեծի 8 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ/։ Այս ծրագրից օգտվելու է շուրջ 320 քաղաքացի։
41 միլիոն 196,9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Վարդենիկ բնակավայրում Արցախյան 44 օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցում» ծրագրի համար։
202 միլիոն 450,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցում ծրագրի համար /Արծվանիստ, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ն․Գետաշեն, Վարդաձոր, Երանոս/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 1640 տնտեսություն։
8 միլիոն 057,1 հազար դրամ՝ Մարտունի համայնքի « Մարտունի քաղաքի Պռոշյան 4, Չարենցի 2, Երևանյան 46, Մյասնիկյան 53 և Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում» ծրագրի համար/Բանավան թաղամասի 6-րդ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 65 բնակիչ։
47 միլիոն 792,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի, Ծովինար, Զոլաքար, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցում» ծրագրի համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 6880 բնակիչ։
152 միլիոն 309,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացի, Թումանյան, Արցախի, Պարույր Սևակի, Կոմիտասի փողոցների, Շահումյան փողոցի հարակից հատվածի, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան փողոցի, Վարդաձոր բնակավայրի Ալաշկերտ փողոցի և 10-րդ փողոցի հատման խաչմերուկ ընկած հատվածի, Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի հարակից հրապարակի մայթերի կառուցում քարե սալիկներով ծրագրի համար/ք․ Մարտունի փողոցներ/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 8 հազար բնակիչ։
12 միլիոն 244,5 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատում, 6 բազմաբնակարան շենքի բակերի ասֆալտապատում, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատում, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատում, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման ծրագրի համար /Երիտասարդության փող 14 և 16 շենքեր/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 500 բնակիչ։
29 միլիոն 058,1 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի «Փամբակ, Արփունք, Ծովակ, Խաչաղբյուր, Ավազան, Ակունք, Կարճաղբյուր, Լճավան բնակավայրերում լուսավորության ցանցի կառուցման համար։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 12 հազար բնակիչ։
350 միլիոն դրամ՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Գեղարքունիք բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար /Գավառ քաղաքում (Դեմիրճյան փողոց), Հացառատ և Արծվաքար թաղամասերում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան (Անդրանիկի փողոց), Հայրավանք, Ծովազարդ և Լճափ/։ Այս ծրագրից կօգտվի շուրջ 60 հազար բնակիչ։


