Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու բժշկական կենտրոնում 06.02.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու բժշկական կենտրոն՝ բուժհասատության շենքի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և տեղում բուժանձնակազմի հետ որոշակի աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով։ Նրան ուղեկցում էին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Մարզպետը շրջայց կատարեց արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման շինհրապարակում, պոլիկլինիկական, ինֆեկցիոն, թերապևտիկ, մանկական բաժանմունքներում, անհետաձգելի բուժօգնության և հեմոդիալիզի սրահներում, զրուցեց բուժանձնակազմի և շինարարների հետ, իսկ տնօրինության հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք հարցեր։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Մարտունու բժշկական կենտրոնի միջև կնքված պայմանագրի համաձայն` Մարտունու ԲԿ շենքի տանիքին տեղադրվում է 150 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, որը շուրջ 11 միլիոն դրամով կնվազեցնի բուժհաստատության էներգետիկ ծախսերը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն 05.02.2025
Փետրվարի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելություն։ Մարզպետը նախ ընդունեց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի աշխատանքային կոլեկտիվին, ովքեր մարզպետին դիմեցին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մանկատան սաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ տեղափոխելու և մանկատան լուծարման արդյունքում իրենց աշխատանքային զբաղվածության հարցը լուծելու խնդրանքով։ Կարեն Սարգսյանը լսեց ներկաների կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, լուծարման ընթացակարգի վերաբերյալ տվեց պարզաբանումներ, ապա առաջարկեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել բոլոր աշխատակիցների մասնագիտական տվյալները՝ այլ աշխատանքի տեղավորման հարցում հնարավորինս ընդառաջելու և աջակցելու համար։ Ընդունելության մասնակից այլ քաղաքացիները դիմում ներկայացրին աշխատանքի տեղավորման, բուժման կազմակերպման, վառելափայտի ձեռքբերման և սոցիալական բնույթի այլ խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ։

Գեղարքունիքի մարզում հունվար ամսին ծնվել է 97 երեխա 03.02.2025
2025 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 97 երեխա, որից 56-ը՝ տղա, 41-ը՝ աղջիկ: 97 երեխաներից 20-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 44-ը՝ Մարտունու ծննդատանը, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 7-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Իրականացվում է "Ազդարարի՛ր Հայաստան" ծրագիրը 03.02.2025
Ազդարարման համապետական արշավի շրջանակներում ՝ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող "Հայաստան Բարեվարքություն" ծրագրի շրջանակներում "Իրավաբանների հայկական ասոցիացիա" ՀԿ-ի կողմից և Արդարադատության նախարարության մասնակցությամբ իրականացվում է "Ազդարարի՛ր Հայաստան" ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխման ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։ Ծրագրի շրջանակներում մշակվել են՝․․․

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցեց Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությանը 02.02.2025
Ջերմուկում փետրվարի 1-ին կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ։ Գեղարքունիքի մարզի 41 պատվիրակներից 17-ը մարզիկներ են, որոնք խաղերի ընթացքում իրենց ուժերը կփորձեն շախմատ և սպորտային պարեր մարզաձևերից։ Խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից։ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

Անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.01.2025
Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական, ամփոփիչ և այս զորակոչի վերջին նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլերին վերաբերող հարցեր, որոնցից հետո ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը զեկուցեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորողների տարկետումներին վերաբերող հարցեր, որոնց ուղղությամբ հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը քննարկեց նաև զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցությանն ուղղված հարցեր, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։ Նիստի ավարտին զինվորական կոմիսարը զեկուցեց, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը Գեղարքունիքի մարզում՝ գերակատարվել է։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև պաշտպանական ոլորտին առնչվող այլ հարցեր։


