Նորություններ
Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցեց Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությանը
02.02.2025
Ջերմուկում փետրվարի 1-ին կայացած Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ։
Գեղարքունիքի մարզի 41 պատվիրակներից 17-ը մարզիկներ են, որոնք խաղերի ընթացքում իրենց ուժերը կփորձեն շախմատ և սպորտային պարեր մարզաձևերից։
Խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:














