Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները

2024թ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները 28.12.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը, ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նոր կարգավորումները։ Նախարարը շեշտել է` հաշվի առնելով համայնքների խոշորացման հանգամանքը, կարիք է առաջացել դոտացիաների՝ ֆինանսական համահարթեցումների մասին կարգավորումները վերանայել և նոր կարգավորումներ մշակել։ Ըստ կատարված փոփոխությունների․ սահմանամերձ բնակավայրերի համար առանձին տող է սահմանվել․ յուրաքանչյուր սահմանամերձ բնակավայրի 5-ական միլիոն դրամ կհատկացվի, ապա նոր մնացած ամբողջ գումարը կբաշխվի ըստ համամասնության։ Ազգային փորքամասնություններով բնակեցված և մինչև 3500 բնակիչ ունեցող բնակավայրերի համար նույնպես առանձին կարգավորում է նախատեսվել, քանի որ այս համայնքների բյուջեները փոքր են։․․․

Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորյա նվեր սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար 27.12.2023

մանորին ընդառաջ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրեր ունեցող 8 մարզերի շուրջ 1100 դպրոցականներ դեկտեմբերի 24-ին հրավիրվել էին «Երևան պարկ»: Միջոցառմանը մասնակցում էին նշված բնակավայրերի դպրոցների 7-րդ դասարանների աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ: Գեղարքունիքի մարզից միջոցառմանը մասնակցեցին Ճամբարակ և Վարդենիս համայնքների սահմանամերձ բնակավայրերի 110 7-րդ դասարանների աշակերտներ, այդ թվում Ճամբարակ քաղաքի N 1 և Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական, Ճամբարակ քաղաքի N4, Վահան, Սոթք, Կութ, Նորաբակ բնակավայրերի միջնակարգ դպրոցներից: Երեխաները մի քանի ժամ իրենց զգացին սիրելի մուլտֆիլմերի ու հեքիաթների գրկում: Խաղասրահներ, ատրակցիոններ, երգ ու պար, հյուրասիրություն. երեխաների օրը վերածվել էր իսկական տոնի։․․․

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսի համայնքապետարանում

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիսի համայնքապետարանում 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Վարդենիսի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկա էին նաև Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձինք։ Ընդունելության ներկայացած քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմեցին դրամական օգնություն ստանալու, բնակարանի վերանորոգման աշխատանքի տեղավորման, սոցիալական և անձնական բնույթի այլ հարցերով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սևանի, Ճամբարակի, Մարտունիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական և տարեվերջյան աշխատանքային խորհրդակցությունը։ Մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը` խոսվեց ձմեռային ժամանակահատվածում մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից միջպետական, հանրապետական, մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհներին իրականացվող մաքրման և մշակման աշխատանքների մասին։ Կարեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներին հանձնարարեց՝ հետևողական աշխատանք տանել սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ, որպեսզի խնդիր չստեղծվի ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։ Այնուհետև մարզպետին զեկուցվեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականից 2024 թվական տեղափոխվող սուբվենցիոն ծրագրերի,․․․

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին

Վերանորոգված և կահավորված դասասենյակ՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի պատվին 25.12.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Գանձակ գյուղի N1 միջնակարգ դպրոցում իրականացվեցին մեկ դասասենյակի վերանորոգման և և նոր գույքով կահավորման աշխատանքները` ի պատիվ 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտ, ոսկե մեդալակիր Մինարիկ Հովիկի Վարդանյանի։ Նոր դասասենյակի մաքուր, գեղեցիկ, հարմարավետ պայմանները, լավ միջավայրը փոխում են սովորողների վերաբերմունքը, թելադրում նոր վարվելաձև, նպաստում լավ սովորելուն, ձևավորում լավագույնին հասնելու ձգտում։ Շնորհակալ ենք, մեծարգո՜ մարզպետ, նախադեպը չունեցող նախաձեռնության, դպրոցի միջավայրի բարելավմանն աջակցելու, մեր շրջանավարտի հաջողությունը գնահատելու և սաներին նոր ուժ հաղորդելու համար։ ԳԱՆՁԱԿ ԳՅՈՒՂԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ 22.12.2023թ.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-04 17:53:59