Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՎ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՎ ՕԾՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑԻՆ 04.10.2014

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում Հոկտեմբերի 4-ի առավոտը բացվեց տոնախմբությամբ, որը շարունակվեց մինչեւ երեկո`նշանավորելով նորակառույց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը եւ բացումը: Նորակառույց եկեղեցու բակում առավոտվանից հավաքվում էին Վաղաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ, Հայաստանի մայրաքաղաքում, մարզերում կամ արտերկրում բնակվող նախկին վաղաշենցիներ, պաշտոնական անձինք, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Ինչպես տեղեկացրեց նորակառույց եկեղեցու ճարտարապետ, ծնունդով քեսաբահայ Հրաչյա Գասպարյանը, Վաղաշենի ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 03.10.2014

Հարգելի մանակավարժներ Դուք մտքի բանակի այն նվիրյալ զինվորներն եք, ովքեր կրում ու մատաղ սերնդի հոգիներում սերմանում են հայոց բազմադարյան դպրությունն ու գիտությունը, ազգային ու համամարդկային մտքի նվաճումները, կրթում ու դաստիարակում Հայաստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա կիրթ, զարգացած ու հայրենասեր քաղաքացուն: Ուսուցչի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մանկավարժների տոնը, մաղթում խաղաղ երկինք, առողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում, անսպառ եռանդ ու նվիրում` միշտ պատասխանատու եւ պատվաբեր աշխատանքում: Լավագույն ցանկություններով` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան....

 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 03.10.2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ: Նախարարը Գավառի պետական համալսարանում հանդիպում ունեցավ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: ՙՍա մեր հերթական, թվով երրորդ այցն է ՀՀ մարզեր, որի ընթացքում փորձում ենք ոչ միայն հանդիպել արդարադատության նախարարական համակարգում ընդգրկված տարբեր հաստատությունների աշխատակիցների, այլ նաեւ մաքսիմալ շփում ապահովել մարզի բնակիչների հետ, որի ընթացքում կզրուցենք եւ կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ նրանք ունեն՚,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ կարեւորելով բնակիչների՝ Երեւան չհասնելու եւ խնդիրները տեղում բարձրացնելու հանգամանքը: Հանդիպման ժամանակ ուսանողները նախարարին մի շարք հարցեր...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴՐԱՄՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿՅԱՆՔԻ ՄԵԿ ԴԱՐԸ ԲՈԼՈՐԱԾ 11 ՏԱՐԵՑՆԵՐԻ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴՐԱՄՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿՅԱՆՔԻ ՄԵԿ ԴԱՐԸ ԲՈԼՈՐԱԾ 11 ՏԱՐԵՑՆԵՐԻ 01.10.2014

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հատուկ շնորհավորագրով եւ դրամով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզի 11 տարեցների, ովքեր բոլորել են իրենց կյանքի մեկ դարը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հատուկ ուշադրությանն ու դրամական պարգեւին են արժանացել Վարսեր գյուղի բնակիչ, 104 տարեկան Արաքսի Գաբրիելյանը, Դդմաշեն գյուղի բնակիչ, 100 տարեկան Նվարդ Ոսկանյանը, Վարդենիս քաղաքի բնակիչ, 101 տարեկան Ծաղիկ Սաֆարյանը, Մաքենիս գյուղի բնակիչ, 100 տարեկան Շողան Մխիթարյանը, Երանոս գյուղի բնակիչներ, 112 տարեկան Դուրմեն Փինաչյանը եւ 104 տարեկան Բալասան Սիմոնյանը, Մադինա գյուղի բնակիչ, 104 տարեկան Մանյակ Սարգսյանը, Ձորագյուղ....

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՀՐԱԶԴԱՆ ՀԷԿ-Ի ՋՐԱՆՑՔԸ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՀՐԱԶԴԱՆ ՀԷԿ-Ի ՋՐԱՆՑՔԸ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 30.09.2014

Մոտ մեկ ամիս է, ինչ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղով անցնող ՙՀրազդան՚ ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքում: Ինչպես տեղեկացրեց շինարական աշխատանքների պատվիրատու ՙՄիջազգային էներգետիկ՚ կորպորացիայի գլխավոր ինժեներ Հովհաննես Սարգսյանը, այս տարվա ընթացքում նախատեսված է հիմնանորոգել ջրանցքի 1116 գծամետր երկարության հատվածը Գեղամավան գյուղի տարածքում: ՙՄիջազգային էներգետիկ՚ կորպորացիան հիմնանորոգման աշխատանքների վրա ներդրել է 660 միլիոն դրամ: Հիմնանորոգման աշխատանքներրն իրկանացնում են ՙԱրփա-Սեւան՚ ԲԲԸ շինարարները: Երկաթբետոնով են պատվում ջրանցքի հատակը եւ պատնեշներն ամբողջությամբ:

 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ  ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՙ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՚

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՙ ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՚ 27.09.2014

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում առաջիկա երկու օրերը հայտարարվեց ՙբաց դռների օր՚, որի շրջանակներում կազմակերպվեց ՙԳորգագործություն՚ թեմայով ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի մշակութային եւ կրթական օջախների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր թանգարանի կոլեկտիվի կողմից, որին մասնակցեցին նաեւ Գավառի մանկատան սաները. նրանք դազգահների վրա տեղում գորգ էին գործում եւ ներկաներին հիացնում իրենց գորգագործական հմտությամբ: Բացման խոսքով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:27:27