Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 28.10.2014
Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը Սևանի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակիցների թիվը 11-ն էր: Ընդառաջելով դիմումատուների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական դժվարին խնդիրները, մարզպետի տեղակալը վերջիններիս ցուցաբերեց դրամական աջակցություն:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՉԻՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 27.10.2014
Գեղարքունիքի մարզի ՀՀԿ կանանց խորհրդի անդամները` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 24-ին Սևան քաղաքում հանդիպում ունեցան Կանանց Համաչինական ֆեդերացիայի պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը ղեկավարում էր Համաչինական Ժողովի անդամ, Կանանց ...

ԿԱՐՄԻԳՅՈՒՂԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍ 23.10.2014
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին սան, այժմ Հայոց բանակի ժամկետային զինծառայող Ատոմ Ասատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմահայրենասիրական բաց դաս: Ատոմ Ասատրյանը մեկն էր Գեղարքունիքի մարզի այն 44 զինծառայողներից, ովքեր օրինակելի ծառայության համար օրերս խրախուսվել էին ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության կողմից շնորհակալական նամակներով եւ կարճաժամկետ արձակուրդով: Գեղարքունիքի մարզպետ Ռ.Գրիգորյանի հանձնարարականի հիման վրա էլ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց ռազմահայրենասիրական բաց դասը, որը վարեց Ատոմ Ասատրյանը...

ԳԵՂԱՄԱՎԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ << ԲԵՐՔԻ ՏՈՆ >> ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ 23.10.2014
Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում անկացվեց > միջոցառումը, որը նվիրված էր աշանանը եւ բերքահավաքի ածխատանքներին: Դպրոցի բոլոր դասարանները ներկայացել էին Գեղամավանում աճող մրգերի ու բանջարեղենների բոլոր տեսակների եւ ազգային խոհանոցի ցուցադրությամբ: Հնչեց Տեր Նշան քահանա Սարգսյանի օրհնանքի խոսքը: Այնուհետեւ օրվա խորհուրդը իրենց խոսքերով մեկնեցին դպրոցի տնօրեն Շամամ Գրիգորյանը եւ գյուղապետ Մնացական Վարդանյանը: Մանկավարժներն ու աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Ընտրված ժյուրին շրջեց սեղանից սեղան, գնահատեց աշխատանքները եւ յուրաքանչյուր սեղանի արժանացրեց նախապես սահմանված անվանակարգերի: Իսկ գլխավոր ՙՈսկե աշուն՚ մրցանակը շնորհվեց նախակրթարանի փոքրիկներին: Տոնական միջոցառումը շարունակվեց մինչեւ ուշ երեկո՝ ուղեկցվելով երգ ու պարով, բազմաբովանդակ խաղերով...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ 22.10.2014
ՀՀ դպրոցականների շրջանում > խաղարկության մրցումները անցկացվում են 2000-2001 թթ. ուսումնական տարվանից: Առաջին անգամ, 2000-2001թթ.ուստարվա մրցումներում, ԱԺ գավաթը նվաճել է Գեղարքունիքի մարզը, իսկ հաջորդ տարիներին մարզի հավաքական թիմը գրավել է տարբեր մրցանակային տեղեր. եղել են նաև անհաջողություններ: Վերջին երեք տարիների վիճակագրությունն այսպիսին է` 2011-2012թթ. ուստարի` 4-րդ տեղ, 2012-2013թթ.ուստարի` 3-րդ տեղ, 2013-2014թթ. ուստարի` 2-րդ տեղ: 2013-2014 թթ ուստարվա > խաղարկության եզրափակիչ փուլի...
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 21–ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ Զու զորամիավորումներում:Այցի ընթացքում նրան ուղեկցում էին ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սեյրան Օհանյանն այցը սկսեց Վահան գյուղի սահմանամերձ զորամասից, որտեղ նա ծանոթացավ զինվորների առօրյային ու կենցաղային պայմաններին...


