Նորություններ
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպության ծրագրերի համակարգող Օֆելի Կատոին և նույն կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադային: Հանդիպումը կազմակերպվեց մարզի բուժկետերի վերանորոգում ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված էր համատեղ քննարկել մարզում առաջնահերթ համարվող բուժկետերի վերանորոգման, ինչպես նաև շինարարական...

Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում հանդիպումներ է ունեցել երիտասարդ ճամբարականների հետ 24.08.2015
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին՝ ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Միասին-2015» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարում: «Պատանի երկրապահ» կառույցի ամառային ճամբարը, որն այս տարի կազմակերպվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի հարակից տարածքում, անցկացվում է վրանային պայմաններում: Հունիսին 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, Երևան քաղաքի և Արցախի բոլոր վարչական շրջանների 3 600 պատանի, 1 000 երիտասարդ և Արցախյան ազատամարտի մասնակից 240 երկրապահներ: Վերջիններս իրենց մարտական ուղին են ներկայացրել պատանի երկրապահներին...

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 21.08.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 20-ին հերթական աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով: Նախարարը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր է. ընդհանուր առմամբ հեկտարից 40- 45, առանձին հատվածներում նույնիսկ`50-70 տոննա բերք է ակնկալվում ստանալ: Իրացման խնդիր չունեն, այս պահին կարտոֆիլը գնում են անմիջապես դաշտից 160 դրամով, սպառումը տեղական շուկայում...

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց բուժաշխատողներին 21.08.2015
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և մասնագիտական բարձր հմտությունների համար օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և փոքրիկ հուշանվերով խրախուսեց Գեղարքունիքի մարզի ,,Մարտունու բժշկական կենտրոնի,, ՊՓԲԸ բուժաշխատողներ` Մանուկ Երիցյանին, Ազատուհի Սեդրակյանին և Գոհար Բարսեղյանին: Բժիշկները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրության արժանացնելու համար, միաժամանակ պարտավորվեցին ծառայել համբերատար և բարեխիղճ, արժանավայել կերպով կատարելով իրենց առջև դրված պարտականությունները:

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի տարածքում ծանոթացավ բերքահավաքի ընթացքին 19.08.2015
Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքի համայնքներում: Այրք համայնքի ցանքատարածություններում մարզպետը ծանոթացավ ցորենի բերքահավաքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց կարտոֆիլի ցանքատարածություններից ակնկալվող բերքի ցուցանիշներին վերաբերող հարցեր: Այրք համայնքում այս տարի 600 հեկտար տարածության վրա կատարվել է հացահատիկի, իսկ 65 հեկտարի վրա` կարտոֆիլի ցանք: Համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանի հավաստմամբ գարու միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմում է 15 ցենտներ, առանձին հատվածներում ավելի քան 20 ցենտներ, իսկ ցորենի միջին բերքատվությունը ...

,,Միասին-2015,, ճամբարը կրկին Սևանա լճի ափին է 19.08.2015
Օգոստոսի 17-ից «Սեւան» ազգային պարկի տարածքում գործում է «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2015» Համահայկական Երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարը : Արդեն յոթերորդ տարին է ինչ այն կազմակերպվում է Սևանա լճի ափին, անտառապատ հատվածում: Ճամբարը գործելու է 1 հերթափոխով, որի ընթացքում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Երեւանից, ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 16-23 տարեկան 500 երիտասարդներ, ընդգրկված` 18 ջոկատներում: Ճամբարային առօրյային այսօր տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մարզպետի տեղակալը շրջեց ,,Միասին,,-ի տարածքում, ծանոթացավ երիտասարդների համար ստեղծված կացարանային պայմաններին, նրանց զբաղվածությանը, զրուցեց ճամբարականների հետ...


