Նորություններ
ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացվել են բարեփոխումներ՝ հիմնական պայմաններում կատարելով վերջնական փոփոխությունները, մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի և առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով։ Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում ներառվող անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողի նկատմամբ մակերեսի սահմանաչափ չի կիրառվում․ տվյալ դեպքում աջակցությունը սահմանվում է մինչև 4 մլն դրամ՝ 3-ի փոխարեն։ ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառվել են մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների 39 բնակավայրեր։․․․

Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի 24.02.2025
Փետրվարի 24-ի ժամը 9։30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի, սակայն ճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.02.2025
Հարգելի տնտեսվարողներ, խնդրում և հորդորում ենք, որ ձեր տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելիս կուտակված ձյունը չտեղափոխեք ճանապարհների երթևեկելի հատվածներ՝ ավտոտրանսպորտային կանոնավոր երթևեկությունը չխոչընդոտելու համար։ Շնորհակալ ենք ճանապարհային սպասարկումը իրականացնողների աշխատանքը գնահատելու և ըմբռնումով մոտենալու համար։

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները 21.02.2025
Փետրվարի 21-ի ողջ գիշերը և առավոտյան Գեղարքունիքի մարզում առատ ձյան տեղումները շարունակվում են, որի արդյունքում Գավառում և Ճամբարակում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչև 50, Սևանում և Մարտունիում մինչև 30, իսկ Վարդենիսում մինչև 20 սանտիմետր։ Ողջ գիշեր և առավոտյան ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են ավտոճանապարհների անցանելիության և մշակման աշխատանքներ, որի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ժամը 10։00-ի դրությամբ փակ ավտոճանապարհներ չկան։ Սակայն բարձր լեռնային որոշակի հատվածներ դժվարանցանելի են, ինչը պայմանավորված է քամիներով և բքերով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպություններն աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ, անհրաժեշտությունից ելնելով մարզի համայնքապետարանների ենթակայությամբ առկա տեխնիկան նույնպես ներգրավվում է մարզի ավտոճանապարհների մաքրման աշխատանքներում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, ինչպես նաև մարզային և համայնքային նշանակության ավտոճանապարհները բաց են և անցանելի։
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում Գեղարքունիքի մարզից հաղթող են ճանաչվել Գեղարքունիքի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ և Ձորագյուղի Հ․ Ղազարյանի անվան հիմնական դպրոցները, վերջինս ներկայացնելով եզդիական ազգային փոքրամասնության, իսկ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցը՝ ասորական և ուկրաինական ազգային փոքրամասնությունների սովորույթները, ազգային ծեսերը, ավանդույթները, մշակույթն ու խոհանոցը, դրանք վեր հանելու և հանրահռչակելու նպատակով։․․․
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 2025 թվականի պետական բյուջեից 166 միլիոն 637,6 հազար դրամ հատկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական և մարզական յոթ հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտական շինարարությունների պայմանագրերի վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղերի մշակման համար։ Այդ թվում․ 1 միլիոն 581,6 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գագարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքների համար։ 777,7 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ակունք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների ընթացքի համար։ 1 միլիոն 158,9 հազար դրամ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման ավարտական աշխատանքների համար։․․․


