Նորություններ

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ապրիլի 15-ին ՀՀ Ազգային արխիվի կողմից հանրությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք Գեղարքունիքի մարզում ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցադրությանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի և մի շարք գյուղական համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցադրությանը Հայոց ցեղասպանությանը ...

Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցում ցուցադրման է բերվել Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը 15.04.2015
Գավառ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում ապրիլի 15-ին ցուցադրման ներկայացվեց Հին Բայազետի Բերդի երկփեղկ դռներից մեկը: Ցուցադրությունը նախաձեռնել էր Գավառ քաղաքի բնակիչ, Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնման և վերաբացման հովանավոր Սամվել Սինանյանը: Առաջին ցուցադրությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզի և Գավառ քաղաքի ղեկավար այրերը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ինչպես ներկայացրեց Սամվել Սինանյանը` Հին Բայազետի բերդի մուտքի երկփեղկ մետաղակուռ դուռը պատրաստվել է 18-րդ դարում և կշռում է 1600 կիլոգրամ: Այն Հին Բայազետի հայերը իրենց հետ Արևելյան Հայաստան են տեղափոխել 1830 թվականի գաղթի ժամանակ: Այդ դռները 1835 թվականին ...

Ամփոփվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքները 15.04.2015
Ապրիլի 14-ին և 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին ընդգրկված էին մարզի քաղպաշտպանության և զորահավաքային մարմինների ղեկավար կազմերը, քաղպաշտպանության ծառայությունները, տարհանման հանձնաժողովի, Նորատուսի և Երանոսի համայնքապետարանների ներկայացուցիչները, ղեկավար կազմերը: Ուսումնավարժության թեման ,,Նորատուս և Երանոս համայնքներում քաղպաշտպանության և զորահավաքային համակարգերը խաղաղից ռազմական դրության անցնելուն,, վերաբերող գործողությունն էր, որտեղ գործում էին քաղպաշտպանության և զորահավաքային պլաններին համապատասխան, և պատրաստ էին...

ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին 14.04.2015
Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի: Դիմումները քննարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայություններ: Վերջիններիս կողմից առայժմ 59 դիմումի պատասխան է տրվել: Արդյունքում բացվել է 21 քաղաքացու` ՌԴ մուտք գործելու արգելքը, իսկ 38 քաղաքացու դիմումներ մերժվել են: Գեղարքունիքի մարզպետարանում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը:

Եղեռնին նվիրված միջոցառում Գավառի երաժշտական դպրոցում 14.04.2015
Գավառի երաժշտական դպրոցում ապրիլի 14-ին տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: ,,Անավարտ աղոթք,, խորագիրը կրող միջոցառմանը մասնակցեցին երաժշտական դպրոցի աշխատակիցներն ու բոլոր բաժինների շնորհալի սաները, ովքեր համատեղ ներկայացրեցին ցեղասպանության ողջ պատմությունը՝ խոսքի, երգի, ասմունքի, պարի, փաստավավերագրական ֆիլմերից ներկայացված դրվագների, այլ տեսանյութերի միջոցով: Միջոցառման խորագիրը պատկերավորվել էր նաև դահլիճի արտաքին ձևավորման շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ...

Անցկացվեց դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը 13.04.2015
Ապրիլի 8-ին Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջանում անցկացվող Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադան անցկացվում էր անհատական- թիմային հաշվարկով: Թիմի կազմում ընդգրկված էին 2 տղա և մեկ աղջիկ: Յուրաքանչյուր տարածքից մասնակցում էր երկու թիմ` մեկը, որպես հիմնական դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող, մյուսը` ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում անցկացված մրցումների հաղթող: Գավառի տարածքը ներկայացնում էին Գավառի N 1 հիմնական և ավագ դպրոցները, Մարտունու տարածքը` Վարդենիկի N2 հիմնական դպրոցը և կրթահամալիրը...