Նորություններ
Հարգելի հայրենակիցներ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքում ձեռք բերված Անկախության շնորհիվ հայ ժողովուրդը պատմական հնարավորություն ստացավ՝ վերակերտելու իր ազգային ու ինքնիշխան պետությունը, ստեղծելու Հայաստանի ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավոր հանդիսացող Հայոց հաղթական բանակը, ձեռնարկելու Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ծանրակշիռ քայլերը միջազգային ասպարեզում, միավորելու Հայրենիք-Սփյուռք ջանքերը համահայկական նպատակների իրականացման շուրջ, ընտրելու ժողովրդավարական, խաղաղ ու ապահով Հայաստան կերտելու հաստատուն ճանապարհը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում խաղաղ ու անհոգ տարիներ, համազգային նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, տոնական բարձր տրամադրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Գեղարքունիքի մարզում մեկնարկեցին սեպտեմբերի 20-ին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր - Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորությամբ և Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Հանրապետական Մաղթանք: Օրհնվեց Հայոց ազգը և ՀՀ Անկախության 25-ամյակի ամենամեծ ձեռքբերում հանդիսացող Հայոց բանակը: Օրհնանքի խոսքեր հնչեցին նաև բոլոր նրանց համար, ովքեր գիշեր ու զոր տքնում են Հայաստան երկիրը ամուր, խաղաղ ու շեն պահելու համար: Արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը շնորհավորեց ներկաներին և համայն հայությանը մեր Նորանկախ երկրի հոբելյանական տարեդարձի առթիվ և հղեց իր բարեմաղթանքի խոսքը: ,, Այսօր, այս Սուրբ եկեղեցու կամարների ներքո

Մարզի բուժաշխատողների համար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ 20.09.2016
Գեղարքունիքի մարզի առողջապահական ընկերությունների արդիականացման ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցությամբ, արդեն երրորդ օրն է, ինչ Գավառի և Մարտունու ԲԿ-ներում, ինչպես նաև Գավառի և Վարդենիսի պոլիկլինիկաներում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընդգրկված են մարզի բոլոր տարածաշրջանների պոլիկլինիկական ծառայությունների և ծննդատների թվով 60 մանկաբույժներ, գինեկոլոգներ ու մանկական բուժքույրեր: Դասընթացներն անցկացվում են ,,Մանկական նեոնատալ մահերի, բարդությունների, ինչպես նաև պտղի ներարգանդային հիվանդություններին,, վերաբերող թեմաների շուրջ: Դասընթներն անցկացնում են հանրապետության տարբեր բուժհիմնարկների լավագույն մասնագետները: Բացի այն, որ վերապատրաստվողները ստանում են բավականաչափ գիտելիքներ, առօրյայում օգտագործելու համար նրանց տրամադրվում է նաև...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 19.09.2016
Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, քննարկվեց օրակարգային 4 հարց:Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը եւ Գեղարքունիքի մարզի իրավապահ մարմինների ղեկավարները: Օրակարգային առաջին հարցի՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձին...

Բաց դռների օր՝ Նորատուս համայնքի բուժամբուլատորիայում 17.09.2016
Մարզի գյուղական համայնքներում կազմակերպվող առողջապահական միջոցառումները կրում են շարունակական բնույթ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարից մարզի համայնքներում իրականացվող ,,Բաց դռների օրեր,, միջոցառման նպատակն է բնակչության շրջանում վաղ հայտնաբերել առողջական խնդիրները և կանխել դրանց հետագա զարգացումը: Սեպտեմբերի 17-ին Նորատուսի բուժամբուլատորիայում մեկնարկեց ,,Բաց դռների օրեր,, միջոցառման 2-րդ փուլը: ,,Բաց դռների օրեր,, միջոցառման շրջանակներում, Նորատուս համայնքի մոտ 60 բնակիչ առողջական տարբեր խնդիրները ներկայացնելու էին եկել Գավառի, Մարտունու ԲԿ-ների նեղ մասնագետներին: Ընդունելության ընթացքում նեղ մասնագետները բնակիչներին նաև հորդորում էին...

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություններ անցկացրեց Մարտունու քաղաքապետարանում եւ Լիճքի ԱԱՊԿ-ում 16.09.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Մարտունու տարածաշրջան: Մարզպետի այցի առաջին կանգառը Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում էր, որտեղ նա հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ծանոթացավ բուժսպասարկման ընդհանուր վիճակին: Մարզպետը բուժանձնակազմի հետ քննարկեց աշխատանքային առօրյա հարցեր, լսեց բուժհաստատությունում առկա հիմնախնդիրները եւ հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին՝ սահմանված ժամկետներում աշխատանքներ տանել առաջացած հիմնախնդիրների կարգավորման համար: Մարզպետը միաժամանակ...


