Նորություններ

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 20.02.2015
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում` ,,Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով,, (LIFE) ծրագրի շրջանակում: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների, մարզի տարածքային սոցիալական ...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ 20.02.2015
Փետրվարի 18-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015թվականի առաջին նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Կարմիրգյուղ, Գանձակ, Դդմաշեն և Ծովագյուղ բժշկական ամբուլատորիաներում 2013-2014 թվականների ընթացքում անցկացված ներքին աուդիտի արդյունքները, վեր հանվեցին աուդիտի ընթացքում նշված ամբուլատորիաներում բացահայտված ֆինանսատնտեսական և առողջապահական բնույթի մի շարք ...
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՄԱՐԶԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 3400 ԱՇԱԿԵՐՏ 19.02.2015
Գեղարքունիքի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը կմեկնարկի փետրվարի 21-ին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության տեղեկացմամբ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն դպրոցական եւ տարածքային փուլերն հաղթահարած աշակերտները: Մարզային փուլը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունու N2 հիմնական դպրոցում մաթեմատիկա առարկայից: Տարածքային փուլն անցկացվել է մարզի հինգ, իսկ դպրոցական փուլը` 123 դպրոցներում: Չորս առարկաների` աստղագիտության, քիմիայի, կենսաբանության եւ ինֆորմատիկայի գծով Հանրապետությունում առաջին անգամ օլիմպիադան կանցկացվի օնլայն եղանակով, իսկ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից նույն եղանակով օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ 2015Թ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ 17.02.2015
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում փետրվարի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Փրկարար ծառայության պատասխանատուներ, մարզխորհրդի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի տարածքային զինկոմներ, հասարակական ...

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 11.02.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրված էր մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգերի նորացման ընթացքի, հետագա ծրագրերում նոր համայնքների ներգրավման, ոլորտում առկա այլ խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ղեկավարները եւ մասնաճյուղերի պետերը, շահագրգիռ կողմ հանդիսացող ...
ՄԱՐԶԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՄԸ 10.02.2015
Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 30-ից փետրվարի 10-ին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ, կազմակերպվեց եւ անցկացվեց վոլեյբոլի մարզային առաջնություն: Տարածքային փուլին մասնակցեցին 27, իսկ մարզային փուլին ՝ 5 համայնքների թիմեր: Վոլեյբոլի առաջնությունը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Մարզային փուլն անցկացվեց Նորատուսի համար 1 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, որին մասնակցեցին մարզային փուլի ուղեգիր նվաճած Գավառ քաղաքի, Գեղարքունիք, Զոլաքար, Լճաշեն, Մեծ Մասրիկ գյուղերի թիմերը: Համառ պայքարում առաջին տեղը գրավեց Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գավառի, երրորդ տեղը՝ Լճաշենի թիմը:Մարզային առաջնության ընթացքում ի հայտ բերվեց մարզի վոլեյբոլի թիմի կազմը, որը մասնակցելու է այս տարվա ամռանը Երեւանում կայանալիք համահայկական խաղերին: