Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  Ջիլ բնակավայրում դիտարկեց դպրոցաշինական աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ջիլ բնակավայրում դիտարկեց դպրոցաշինական աշխատանքները 06.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությա պետ Սասուն Սահակյանը, Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը։ Կարեն Սարգսյանը շրջեց նորակառույց դպրոցի շենքում, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Ջիլի միջնակարգ դպրոցի 100 աշակերտ տեղով նոր շենքը կառուցվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, պետական բյուջեի միջոցներով։ Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 70 տոկոսով։ Նորակառույց դպրոցն ունենալու է ․․․

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.08.2024

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 1-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Հիշեցնենք, որ այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝ արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը, բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից, սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/ ՔԱՅԼ 2․ Ընտրել «Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։․․․

 Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հրատապ լուծում պահանջող հարցեր

Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հրատապ լուծում պահանջող հարցեր 05.08.2024

Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Քննարկումներ ծավալվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների և աղբահանության վարձավճարների գանձման, Ճամբարակ համայնքում հեղեղումների պատճառած վնասների հետևանքների վերացման, գործող շինհրապարակների սահմանազատման և ցանկապատման հետ կապված հարցերի շուրջ։ Խոսվեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի, երաշխիքային ժամկետներում գտնվող կառույցներում առկա շինարարական թերությունների վերացման, շինթույլտվությունների ժամկետների պահպանման հետ կապված հարցերի մասին։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուսումնասիրել մարզի տարածքում իրականացվող բոլոր ծրագրերի շինթույլտվությունների ժամկետների պահպանման համապատասխանությունը և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 05.08.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 6 և 8-րդ փողոցները, խմելու ջրատար է կառուցվել 8-րդ փողոցում։ Ծակքար գյուղում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 94 միլիոն 905 հազար դրամ, որից 48 միլիոն 907 հազար 900 դրամը պետության, իսկ 45 միլիոն 92 հազար 100 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Ծակքարի 6 և 8-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 87 միլիոն 628 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի 6 և 8-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 1350 գծամետր երկարությամբ և 5828 քառակուսի մետր մակերեսով։...

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում 02.08.2024

Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները: Խոսվեց նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:...

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 111 երեխա

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 111 երեխա 01.08.2024

2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 111 երեխա, որից 65-ը՝ տղա, 46-ը՝ աղջիկ: 111 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 53-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23