Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է ձկան եւ խեցգետնի որսը

Սեւանա լճում ժամանակավորապես դադարեցվում է ձկան եւ խեցգետնի որսը 21.11.2016

Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցության, որի ընթացքում քննարկվեց ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում դեկտեմբերի 1-25-ը և հունվարի 6-20-ը ձկան եւ խեցգետնի որսը ժամանակավորապես արգելելու մասին միջոցառումների ժամանակացույցը: Ձկնոսության արգելքի հետ կապված միջոցառումները կյանքի կկոչվեն ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

Տեղի ունեցավ հանդիպում մարզի և հանրապետության վիրաբուժության ոլորտի ներկայացուցիչների միջև

Տեղի ունեցավ հանդիպում մարզի և հանրապետության վիրաբուժության ոլորտի ներկայացուցիչների միջև 18.11.2016

Գավառ քաղաքի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 17-ին կազմակերպվել էր հանդիպում Գեղարքունիքի մարզից վիրաբուժության ոլորտի մոտ 40 բուժաշխատողների, ,,Արմենիա,, հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժների և Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսների միջև: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն էր՝ համագործակցության հիմք դնել մարզի և մայրաքաղաքի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների միջև և ապահովել փորձի փոխանակում նշված կառույցների վիրաբույժների համար: Անդրանիկ հանդիպման ընթացքում հյուրերը դասախոսությունների...

Զոլաքարում  կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

Զոլաքարում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 14.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական > միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի նոյեմբեր 12-ին կազմակերպվեց Զոլաքար համայնքում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, > Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 104 քաղաքացու: Հետազոտվողներից 12-ը...

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցեր

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարությանն ու մեթոդաբանությանն առնչվող հարցեր 08.11.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ տեղակալ Կարեն Իսախանյանը Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման 2017-2022 թվականների ռազմավարական ծրագրի կազմման աշխատանքային խմբի եւ մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզի տարածքային զարգացման եւ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի կազմման ռազմավարության ու մեթոդաբանության հետ կապված հարցեր: Բացելով հանդիպումը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանում ձեւավորվել է մարզի տարածքային զարգացման հնգամյա ծրագրի կազմման աշխատանքային խումբ, որի անդամներն արդեն մասնակցել են ԵՄ փորձագետների կողմից....

Ձորագյուղում  կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>>

Ձորագյուղում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 07.11.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են առողջապահական > միջոցառումները: Հերթական միջոցառումը 2016 թվականի նոյեմբեր 5-ին կազմակերպվեց Ձորագյուղ գյուղում: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, > Մարտունու բժշկական կենտրոնի նեղ մասնագետ բժիշկներն ընդունել են առողջական խնդիրներ ունեցող 84 քաղաքացու: Բժիշկներն ընդունել են նաեւ համայնքի զինհաշմանդամներին: Կարիքի դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց տրվել է անվճար դեղորայք: > հերթականմիջոցառումը կկայանա նոյեմբեմբերի 12-ին, Զոլաքար համայնքում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին 05.11.2016

Նոյեմբերի 4 –ին Սեւանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանին: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց սեւանցիներին՝ ազատ կամարտահայտման եւ ՏԻՄ ընտրություններում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, ապա հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ Սեւան քաղաքը կունենա նոր ձեռքբերումներ, զարգացման հաստատուն ճանապարհ:<<Հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկեց Սարգիս Մուրադյանի օգտին....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-26 16:04:51