Նորություններ

Ֆրանսիական կողմի օժանդակությամբ հիմնանորոգվել են բուժհիմնարկներ 01.12.2016
Ֆրանսիական > կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով հիմնանորոգվել են Գեղարքունիքի մարզի Ծովակի եւ Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների, Լճավանի բուժկետի եւ Գագարինավանի մանկապարտեզի բուժկետի շենքերը: Շինարարական աշխատանքները սկսվել էին այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբեր ամսվա ընթացքում: Նոյեմբերի 30-ին վերոնշյալ բուժհաստատությունների հիմնանորոգված շենքերի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն, Իզերի դեպարտամենտալ խորհրդի...

Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր 29.11.2016
Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջեւ ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր՝ 2016-2018 թվականների համար: Այն ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն: ՙ Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որը ձեռքբերումներ է արձանագրել առողջապահության, տուրիզմի զարգացման եւ ֆրանսերենի ուսուցման ուղղություններում: Առավել կարեւոր ձեռքբերում եմ համարում ֆրանսիացիների աջակցությամբ մարզի գյուղական բուժկետերում իրականացված ծրագիրը...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի հերթական նիստը 25.11.2016
Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետարանի աշխատակազմին ներկայացվեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության 2014-2016 թվականներին կատարած աշխատանքների հաշվետվությունը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Հաշվետվությունը ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի արհմիության կոմիտեի նախագահ Սիրաս Օհանյանը: Զեկուցողը տեղեկատվություն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված դրամական մուտքերի և ծախսերի վերաբերյալ: Կատարված ծախսերն, ըստ զեկուցման, հիմնականում ուղղվել են տոնական տարբեր առիթներին նվիրված մջոցառումների կազմակերպման եւ արհկոմի որոշ անդամների՝ ըստ անհրաժեշտության օգնությունների տրամադրման համար: Գեղարքունիքի մարզպետարանի արհկոմի վերջին...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 23.11.2016
Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: 2016 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2016 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 76,9 տոկոս, ինչը մոտ 11,4 տոկոսով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: Զեկուցողը մարզի խորհրդի անդամների ուշադրությունը հրավիրեց հողի հարկից գանձվող եկամուտների հավաքագրման ընթացքի վրա, որտեղ մարզի միջին ցուցանիշը կազմել է 60,7 տոկոս...
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Նիստին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթական, առողջապահական, սոցիալական, շահագրգիռ այլ ոլորտների ղեկավարներ: Օրակարգում քննարկվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորմանն...

Վերին Գետաշենում կազմակերպվեց առողջապահական <<Բաց դռների օր>> 21.11.2016
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում են անցկացվել առողջապահական ,,Բաց դռների օր,,միջոցառումները: Հերթական միջոցառումը նոյեմբեր 19-ին կազմակերպվեց Վերին Գետաշեն համայնքի բուժամբուլատորիայում, համայնքի բնակիչների համար:Վերջիններս հետազոտվեցին էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի, վիրաբույժի, քիթկոկորդի մասնագետի, գինեկոլոգի, ռեֆլեքսոթերապեվտի, սրտաբանի և անոթաբանի կողմից, ովքեր համայնք էին գործուղվել Մարտունու բժշկական կենտրոնից: Բաց դռներին մասնակցեցին և անվճար հետազոտվեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 189...


