Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

Արտագնա խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում 18.07.2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Մարզպետարանում հրավիրված արտագնա խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեց երկու մարզի առողջապահական խնդիրները: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առղջապահության նախարարի մարզ հերթական այցի նպատակն է քննարկել առկա խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման ուղիները: Արմեն Մուրադյանը մարզերի առողջապահության կազմակերպիչներին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերը` մեծապես կարևորելով դրանց արդունավետ իրականացումը...

 Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի   մամուլի ասուլիսը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը 16.07.2015

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում , Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարված աշխատանքների, ներդրված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, առաջիկա հրատապ անելիքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզային եւ հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչներին: Անդրադառնալով գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներին` Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս տարի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են հացահատիկի, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածությունները, որին մեծապես նպաստել է ...

Հայտարարություն 14.07.2015

Ս/թ հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի կունենա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը: Թեման` 2015թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարված աշխատանքների ամփոփում և առաջիկա անելիքները:

Հաճելի նվեր  նախադպրոցական տարիքի երեխաների համար

Հաճելի նվեր նախադպրոցական տարիքի երեխաների համար 14.07.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հուլիսի 14-ին աշխատանքային այցով եղան Ծովագյուղ համայնքում, որտեղ ծանոթացան Ծովագյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքները մեկնարկել են 2014 թվականի դեկտեմբեր ամսին: Շինարարական հաշվարկներով շենքի ամբողջական հիմնանորոգման համար անհրաժեշտ է մոտ 300 մլն դրամ, որից 130 մլն-ը կներդնի համայնքը: Այս պահի դրությամբ համայնքի բյուջեից հատկացված 50 մլն դրամի հաշվին կատարվում են շենքի ամրացման աշխատանքներ: Սակայն, ինչպես հավաստեց համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը, ակնկալվում է նաև ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը: Գեղարքունիքի մարզպետը և մարզպետի տեղակալը ...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել  է Գեղարքունիքի մարզում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում 11.07.2015

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում...

Մանրաձկան հերթական խմբաքանակ բաց թողնվեց  Սևանա լիճ

Մանրաձկան հերթական խմբաքանակ բաց թողնվեց Սևանա լիճ 11.07.2015

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ,,Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման,, հիմնադրամի կողմից հուլիսի 10-ին Սեւանա լիճ բաց թողնվեց 40 հազար հատ մինչեւ 30 գրամ եւ 160 հազար հատ մինչեւ 5 գրամ կշռող Սեւանի իշխանի ,,Գեղարքունի,, տեսակի մանրաձուկ: Ամառային իշխանի եւ Գեղարքունի տեսակների մայրական կազմը հետագայում կձեւավորվի Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանում, որը պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին եւ որտեղ կներդրվեն միջազգային լավագույն տեխնոլոգիաները: Նախատեսվում է, որ արդեն 2016 թվականին հիմնադրամի կողմից լիճ բաց կթողնվի արդեն մեկ միլիոնից ավել մանրաձուկ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-29 18:07:20