Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հանդիսավորությամբ նշվեց Մայիսյան հաղթանակների տոնը

09.05.2017

Մայիսյան Եռատոնի կապակցությամբ մայիսի 9-ին Գավառ քաղաքում ծաղկեպսակներ դրվեցին և ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, զինծառայողներ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, դպրոցականներ և անհատ քաղաքացիներ: Տոնական միջոցառումների պատվավոր հյուրերն էին Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի վետերաններ, պատանի երկրապահներ: Ի նշանավորում Մայիսյան հաղթանակների եւ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտերում նահատակված հայ զինվորների՝ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ կատարվեց Պատվո կարգ եւ ժամերգության արարողություն, իսկ Գավառ քաղաքի երաժշտական դպրոցում հաստատության շնորհալի սաների ուժերով անցկացվեց տոնական ցերեկույթ, որի ընթացքում շնորհակալագրերով և դրամական պարգևներով խրախուսվեցին քաղաքի Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները:
Մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի քաղաքային և գյուղական գրեթե բոլոր համայնքներում, որտեղ ևս ծաղիկներ խոնարհվեցին Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Համայնքապետարանների կողմից վետերանները և զոհված զինծառայողների ընտանիքներն արժանացան դրամական պարգեւների: Մայիսյան Եռատոնը հանդիսավորությամբ նշվեց նաև մարզի տարածքում տեղակայված զորամասերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 18:46:25