Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 27.02.2023

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին և առաջիկա անելիքներին։ Ստորաբաժանումների ղեկավարների կողմից տեղեկատվություն ներկայացվեց Գեղարքունիքի մարզին ռեամոբիլներ հատակցնելու, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի,թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, այդ ուղղությամբ համայնքների հետ տարվող աշխատանքների․․․

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ 24.02.2023

Փետրվարի 24-ի գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքով ձյուն է տեղացել, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանստորտային երթեւեկության համար։ Ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ մինչեւ 20 սանտիմետր։ Գիշերային ժամերից ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ձեռնարկել են մաքրման եւ մշակման աշխատանքներ, որոնք այժմ էլ գտնվում են ընթացքի մեջ։ Փետրվարի 24-ի ժամը 10-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագրի պլանավորման աշխատանքներ շուրջ 24.02.2023

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է այս տարի՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն ֆինանսավորմամբ, որն իրականցվում է DAI (Development Alternatives Inc.) գլոբալ ընկերության կողմից։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Հանդիպմանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետերը, խոշորացված համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուներ։․․․

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը 24.02.2023

Մեկնարկել է գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոս: 2023 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն կայքում` (https://www.mineconomy.am/page/1452 ) :․․․

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում

Գեղարքունիքի մարզում Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում 24.02.2023

2023 թվականի փետրվարի 17-24-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 4 պացիենտ, որից 3-ը՝ հիվանդանոցային պայմաններում: Բուժման արդյունքում գրանցվել է 581 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 127 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 585 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են

Գեղարքունիքի մարզում բոլոր ճանապարհները բաց եւ անցանելի են 23.02.2023

Փետրվարի 23-ի ամը 10։00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում գիշերային ժամերի ընթացքում շարունակվել են ճանապարհի մաքրման եւ մշակման աշխատանքները, ինչի շնորհիվ այն եւս անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով բեռնատարների։ Ըստ անհրաժեշտության՝ մաքրման եւ մշակման աշխատանքներ են ընթանում նաև մարզի այլ ճանապարհահատվածներում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 11:39:56