Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 24.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Հանդիպման ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանը ստացած հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում անդրադարձանք համայնքների 2023 թվականի բյուջեների իրատեսական պլանավորմանը և նախկին տարիներից կուտակված ապառքների 15-20 տոկոսն այս տարվա բյուջեներում ներառելուն, մարզի տարածքով և ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության ու ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքների և մատակարարվող գույքի պայմանագրերի կողմ հանդիսացող․․․

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում

Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում 23.01.2023

2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 555 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 159 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 558 Covid-19-ի դրական դեպք:

Գեղարքունիքի մարզում ներդրվեց Պարեկային ծառայության համակարգը

Գեղարքունիքի մարզում ներդրվեց Պարեկային ծառայության համակարգը 21.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառում։ Միջոցառման սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք մատուցվեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին: Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց ծառայության անցնող պարեկային ոստիկաններին և հավաստիացրեց, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը, ի թիվս այլ մարզերի, կփոխվի նաև Գեղարքունիքի մարզում։ «Շատ կարևոր է ընդգծել, որ 2022 թվականին մենք ճանապարհատրանսպորտային պատահարների...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Գեղարքունիքում պարեկային ծառայության ներդրման օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Գեղարքունիքում պարեկային ծառայության ներդրման օրվա առթիվ 21.01.2023

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկապահակային ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ, 2023 թվականի հունվարի 21-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության մեջ մտնում է որպես չափազանց կարևոր իրադարձության` պարեկապահակային ծառայության հիմնադրման օր, որով նոր էջ է բացվում թե հասարակական կարգի պահպանության ոլորտում, թե պետական կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրում։ Լիահույս եմ, որ պարեկային ծառայության ներդրմամբ մեր մարզում էապես կբարելավվի հասարակական կարգի պահպանությունը, նվազագույնի կհասցվեն հաճախակի կրկնվող ճանապարհատրանսպորտային պատահարները եւ դրանցից բխող ծանր հետեւանքները` մարդկային զոհերը, ...

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 18.01.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում ընդունեցի աշխատանքային այցով մարզ ժամանած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանին։ Ընդունելությանը ներկա էին նաև Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի բժշկական կենտրոնների, Ճամբարակի առողջության կենտրոնի և Մարտունու ծննդատան տնօրենները։ Նախ շնորհակալություն հայտնեցի նախարարին՝ նախորդ տարի աշնանը հակառակորդի ագրեսիայի հետևանքով մարզին հասցված վնասների վերկանգնմանն աջակցելու, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում նախարարության հետ համատեղ մարզի առողջապահական համակարգում․․․

Ճամբարակցի զորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Ճամբարակցի զորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 17.01.2023

2023 թվականի հունվարի 9-ին մեկնարկած ձմեռային զորակոչի հերթական արարողությունը Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ հունվարի 17-ին՝ Ճամբարակ համայնքում։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, մարզպետարանի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատներ։ ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի տարածքային բաժնում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ներկաները շնորհավորեցին, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին նորակոչիկներին և նրանց ճանապարհեցին կենտրոնական հավաքակայան։ Զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև սահմանված ժամկետի ավարտը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52