Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից 115 երեխա ամառային անվճար հանգստի մեկնեցին «Հասմիկ» մանկական ճամբար

Գեղարքունիքի մարզից 115 երեխա ամառային անվճար հանգստի մեկնեցին «Հասմիկ» մանկական ճամբար 21.07.2023

Հուլիսի 20-ից Գեղարքունիքի մարզի համայնքների զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 115 երեխա ուղևորվեցին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Մեղրաձոր գյուղում գործող «Հասմիկ» մանկական ճամբար՝ 20-օրյա ամառային անվճար հանգստի։ Հանգստի ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ՝ «Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստ» ծրագրի շրջանակում։ Առաջին հերթափոխով, 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզից մանկական ճամբարում իրենց հանգիստն են անցկացրել 115 երեխա, ովքեր արդեն վերադարձել են իրենց ընտանիքներ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 21.07.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր՝ 143 միլիոն 280 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 10 և 12-րդ փողոցները։ Վարդաձորի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 105 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և 2023 թվականի հուլիսին արդեն գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրով նախատեսված է մոտ 9 հազար քառակուսի մետր ճանապարհի ասֆալտապատում։ 2022 թվականին ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 12-րդ փողոցում՝ մոտ 4500 քառակուսի մետր մակերեսով, իսկ 10-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և արդեն մոտենում են ավարտին։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 21.07.2023

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Կալավան բնակավայրի վարչական շենքը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։ Կալավան բնակավայրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 10 միլիոն 68 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել մինչեւ տարեվերջ։ Իրականացվել են ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, հատակի նորացում, բուժկետի տարածքի նորոգում, բակային տարածքների բարեկարգում, սանհանգույցի կառուցում։ Կալավան բնակավայրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 630 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։․․․

 Այցելություն նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Այցելություն նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ 19.07.2023

Հուլիսի 19-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և բարձրաստիճան զինվորականների հետ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին, դիտարկել զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Կարեն Սարգսյանը շնորհակալագրով խրախուսեց սպորտի միջազգային վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանին

Կարեն Սարգսյանը շնորհակալագրով խրախուսեց սպորտի միջազգային վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանին 18.07.2023

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է Աշխարհի երկակի, Եվրոպայի, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանին և խրախուսել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով` Աշխարհի և Եվրոպայի ուժային եռամարտի առաջնություններում առաջին տեղ գրավելու, «Գինեսի ռեկորդների գրքի» և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդներ սահամանելու համար: Վարազդատը 2018-2019 թթ.-ի մեծահասակների ուժային եռամարտի աշխարհի առաջնության հաղթող է, միջազգային կարգի սպորտի վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն: 2019 թ.-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևան կայարանում Վարազդատ Հակոբյանը մեկ մատով շարժել և քարշ է տվել 23 տոննա կշռող , ծածկված բեռնատար վագոն՝ 3մ 57 սմ: 2020 թ.-ին ճոպանով ձգել է բեռնատար մեքենան, բարձված 33 տոննա քաշով՝ 2 մետր:․․․

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը 18.07.2023

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։ Իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝ բովանդակությանը, դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։ Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23