Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

09.02.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ասֆապատվել 5 փողոց, տուֆ քարով սալարկվել 4 փողոց, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման ջրատարի արտաքին ցանց, Արցախյան պատերազմներում զոհված հայորդիներին նվիրված հուշահամալիր։
Իրականացված սուբվենցիոն 6 ծրագրերի համար ներդրվել է 719 միլիոն 823 հազար դրամ, որից 445 միլիոն 141 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 274 միլիոն 681 հազար 200 դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։
 Վարդենիկի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 204 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Վարդենիկի 10, 19, 20, 4-րդ և 4-րդ-ից 5-րդ տանող փողոցները՝ 3100 գծամետր երկարությամբ ու 21 հազար 270 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Հիմնանորոգված ճանապարհները գծանշվել և կահավորվել են։
Ծրագրի իրականացման շնորհիվ արդեն հիմնանորոգված ու բարեկարգ ճանապարհներից օգտվում են Վարդենիկի ավելի քան 200 տնտեսություն։
Վարդենիկի ոռոգման արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 121 միլիոն 984 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 2553 մետր երկարության ջրատարի արտաքին ցանց՝ երկաթբետոնյա կիսախողովակներով, ինչի շնորհիվ Վարդենիկում 2024 թվականից ոռոգելի հողատեսքերն ավելացել են 54 հեկտարով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի վերջից ու ավարտվել նույն տարվա տարվա դեկտեմբերին։
 Վարդենիկի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2023 թվականի նոյեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում կապիտալ նորոգման է ենթարկվել Վարդենիկի 150 տեղանոց մանկապարտեզը, որը գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների առջև իր դռները կբացի բակային հատվածի նորոգումից ու նոր գույքի ձեռքբերումից հետո։
Վարդենիկի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 839 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 1-ին, 5-րդ, 45-րդ, 46-րդ և Սելավների փողոցում, 2848 մետր ընդհանուր երկարությամբ, 93 հենասյուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբին և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։ Ծրագրի իրականացման շնորհիվ վերոնշյալ փողոցների բնակիչներն արտքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն ունենում են առաջին անգամ։
 Արցախյան պատերազմներում զոհված վարդենիկցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն դրամ, որտեղ 45 տոկոսը ՀՀ կառավարության, 55 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։ Հուշահամալիրը կառուցվում է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հետնամասում, կենտրոնական փողոցի հարևանությամբ։ Հուշահամալիրի տարածքում ստեղծվում է պուրակ՝ ծառապատ և կանաչապատ գոտիով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և 2024 թվականի փետրվարի սկզբների դրությամբ իրականացվել շուրջ 50 տոկոսով։
Ծրագիրը կշարունակվի ու կավարտվի 2024 թվականի ընթացքում։
 Վարդենիկի փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 90 միլիոն դրամ, որի 65 տոկոսը ՀՀ կառավարության, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։
Ծրագրով նախատեսված է տուֆ քարով սալարկել Վարդենիկ գյուղի 3,4,5,6-րդ փողոցները՝ 12 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից, սակայն անորակ շինարարության ու ու շինարարական կազմակերպության կողմից պայմանագրով սահմանված ժամկետների խախտման պատճառով համայնքապետարանի կողմից լուծվեց պայմանագիրը և 2023 թվականին հայտարարվեց շինարարական նոր մրցույթ, աշխատանքները շարունակվեցին նոր շինարարի կողմից, նույն տարվա սեպտեմբեր ամսից։
2024 թվականի փետրվարի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ Ծրագիրը կշարունակվի և ավարտի կհասցվի 2024 թվականի ընթացքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44