Նորություններ
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին իրականացվել են մշակման աշխատանքներ 05.02.2023
Փետրվարի 5-ի գիշերային ժամերին տեղացած թույլ ձյան պատճառով սառցակալել էին Գեղարքունիքի մարզի ճանապարհները Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածաշրջաններում։ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ` ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունները աղով եւ ավազով մշակման աշխատանքներ են իրականացնում միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհներին, բացառությամբ Վարդենիսի տարածաշրջանի, որտեղ ձյուն չի տեղացել։ Փետրվարի 5-ի ժամը 12-ի դրությամբ մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի տրանսպորտային միջոցների համար։․․․
2023 թվականի հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 563 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 142 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից - 2023թ․ փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 566 Covid-19-ի դրական դեպք:
2023 թվականի հունվարի 27-29-ը Երևանի հրաձգության հանրապետական մարզադպրոցի կիսաբաց հրաձգարանում «Պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է հրաձգության հանրապետական մրցաշար» մարզական միջոցառումը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներն համակարգել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ։
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 02.02.2023
Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 թվականի փետրվարի վերջ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մարտի երկրորդ տասնօրյակում: Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք:․․․
Գեղարքունիքի մարզում հունվար ամսին ծնվել է 184 երեխա 01.02.2023
2023 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա, որից 95-ը տղա, 89-ը՝ աղջիկ: 184 երեխաներից 40-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 38-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 89-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։