Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի մի շարք դպրոցներ 03.08.2023
Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սևան համայնքի Լճաշեն, Վարսեր, Զովաբեր գյուղերի միջնակարգ, Սևան քաղաքի թիվ 2, 3, 4, 6 հիմնական դպրոցներ՝ տեղում գնահատելու նախօրոք բարձրացված ու գույքագրված հիմնախնդիրները, դպրոցների տնօրենների հետ քննարկելու դրանց լուծման արդյունավետ տարբերակները։ Մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության և քաղաքաշինության ոլորտների պատասխանատուներ։ Աշխատանքային այցը նախատեսված էր այն կրթական հաստատություններում, որոնք չունեն ջեռուցման կենտրոնացված համակարգ, արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճներ, մարզագույք, ուսուցման բավարարար կազմակերպման համար այլ պայմաններ։ Կարեն Սարգսյանը դիտարկեց դասասենյակների, մարզադահլիճների, խաղադաշտերի, հանդիսությունների դահլիճների ընդհանուր վիճակը, ․․․

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին համապատասխան: Մանրամասները՝ https://escs.am/am/news/17603

ԿԳՄՍ նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը ներառյալ 2022 թվականին 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները 2023-ին ենթակա են պարտադիր ատեստավորման Ովքե՞ր կարող են դիմել և մասնակցել Ինչպե՞ս է անցկացվելու ատեստավորումը Ինչպե՞ս ներկայացնել հայտը, եթե ունեք էլեկտրոնային մատյան Ինչպե՞ս հայտավորվել, եթե էլեկտրոնային մատյան չունեք Մանրամասները՝

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 11 բնակավայրերի տնտեսություններին բաժանվել են հավի ճտեր 02.08.2023
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Սոթք, Կութ, Ջաղացաձոր, Տրետուք, Այրք, Կախակն, Ախպրաձոր, Նորաբակ, Ներքին Շորժա, Ազատ, Կուտական բնակավայրերի շուրջ 2000 խիստ անապահով ընտանիքներին բաժանվեցին 40 հազար հավի ճտեր։ Միաժամանակ այդ տնտեսություններին տրամադրվել է որոշակի չափի հավի կեր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 01.08.2023
Օգոստոսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Ինչպես զեկուցվեց՝ Գեղարքունիքի մարզից 2023 թվականին ներկայացրած սուբվենցիոն 23 ծրագրերից 22-ի մասով արդեն մրցույթները հայտարարվել են և 21-ի մասով առկա են շինարարական աշխատանքների իրականացման պայմանագրեր, մրցույթներ չհայտարարած ծրագրերի նախագծերը մոտ օրերս կլրամշակվեն և կներկայացվեն միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանը։ Ավարտվել է մարզի համայնքների կողմից իրենց վարչական տարածքներում ճանապարհային նշաններով կահավորելու և գծանշելու ենթակա համայնքային ճանապարհահատվածների գույքագրման գործընթացը։ Մարզի բուժհիմնարկների համար ռեանիմոբիլներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, որպես հրատապ ծրագիր, կներկայացվի ՀՀ կառավարություն։․․․

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 127 երեխա 01.08.2023
2023 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 127 երեխա, որից 72-ը տղա, 55-ը՝ աղջիկ: 127 երեխաներից 15-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 35-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 60-ը՝ Մարտունու ծննդատանը, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։