Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 20.02.2023

Փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցեցին նաև մարզպետարանի այլ պաշտոնյաներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզային ենթակայության կրթական և առողջապահական կազմակերպությունների հարկային պարտավորություններ ունեցող աշխատողների պարտքերի մարման, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակին, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերով իրականացված, սակայն սահմանված ժամկետում ավարտին չհասցրած շինարարական աշխատանքներին, մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ծավալներին, ընթացքի մեջ գտնվող և այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին,․․․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն այցելեցին Վարդենիս համայնք

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներն այցելեցին Վարդենիս համայնք 19.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Փետրվարի 19-ին Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել եմ փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։ Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները։

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետը և էկոնոմիկայի նախարարը

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետը և էկոնոմիկայի նախարարը 18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին ՀՀ փոխվարչապետ, «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այցելեցինք Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրում գտնվող «Սեւանի Իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի մանրաձկան արտադրության գործարան, որտեղ աճեցվում է Սեւանի իշխանի «Գեղարքունի» եւ «Ամառային բախտակ» տեսակները։ Քննարկման արդյունքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիմնադրամի տնօրենին հանձնարարեց մշակել և ներկայացնել զարգացման ծրագիր՝ հետագա անելիքերն առավել արդյունավետ իրագործելու համար։

ՀՀ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Ծաղկունք բնակավայր

ՀՀ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարարը և Գեղարքունիքի մարզպետն այցելեցին Ծաղկունք բնակավայր 18.02.2023

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ եղանք Ծաղկունք բնակավայրում, որտեղ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, «Գագարին» նախագծի փորձագետների, «Դար» հիմնադրամի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց «Գագարին» ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է Սեւան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Դդմաշեն, Ծաղկունք, Վարսեր բնակավայրերում իրականացնել զբոսաշրջային, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, սոցիալական ուղղվածության ներդրումային խոշոր ծրագրեր։ Լիահույս եմ, որ ծավալված քննարկումների արդյունքում կյանքի կկոչվի մեր մարզի․․․

Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ 17.02.2023

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ փետրվարի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, քամիների հետևանքով առաջացած բքի և ցածր տեսանելիության պատճառով երթևեկության համար դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս գտնվող հատվածում։ Նույն ժամի դրությամբ քամիներ են նաև Վարդենիս համայնքի Սոթքի և Մեծ Մասրիկի հատվածներում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Նշված ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։․․․

«Ուրիշները» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում

«Ուրիշները» ներկայացումը՝ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում 16.02.2023

Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը և ֆրանսիական Սաթէ – Աթղը թատերական միությունը ներկայացնում են ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգ Ժոել Պոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» և «Այդ երեխան» պիեսների հիման վրա բեմադրված «Ուրիշները» ներկայացումը։ Ներկայացումն իրականացվում է ֆրանսիական պետական կառույցների՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպաատան, Ռոն Ալպեր տարածաշրջանի, Իզեր Դեպարտամենտի, Լիոնի Մետրոպոլի, ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ներկայացումը բաղկացած է 7 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին պատմություն է մարդկային ճակատագրերի, սիրո, դավաճանության, սպասման, ծնողական սիրո ու կորստի, հույսի ու նրա բացակայության մասին։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52