Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Էլ ինչ Ֆեստիվառ Գավառ առանց համեղ փախլավայի

Էլ ինչ Ֆեստիվառ Գավառ առանց համեղ փախլավայի 12.08.2023

Փախլավան Գավառի խորհրդանիշներից է. տոնավաճառի մի շարք տաղավարներում կարող եք համտեսել այս ավանդական քաղցրավենիքը:

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է

Գավառում տեղական արտադրանքի տոնավաճառն արդեն մարդաշատ է 12.08.2023

Այստեղ գործում է նաև տեղեկատվական տաղավար, որտեղ կարող եք գտնել Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային հասցեները և ծանոթանալ «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի բոլոր մանրամասներին:

ՖեստիՎառ  Գավառ

ՖեստիՎառ Գավառ 12.08.2023

Օրվա առաջին կեսին փոքր բեմում ֆեստիվառյան ռիթմերն ապահովեցին մարզի կատարողները, ինչպես նաև հյուր արտիստներն Երևանից:

Ամառային գյուղական ճամբար Զովաբերում

Ամառային գյուղական ճամբար Զովաբերում 10.08.2023

Երեք տարի անընդմեջ ամառային արձակուրդների ընթացքում Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվում է «Գյուղական ճամբար», որին մասնակցում են Զովաբեր բնակավայրի միջնակարգ դպրոցի և Երևանի Մ. Սեբաստացի կրթահամալիրի սովորողները։ Ճամբարի աշխատանքների նախաձեռնողը Սեբաստացի կրթահամալիրն է, իսկ աջակցողը՝ «Դար» հիմնադրամը։ Ճամբարը կազմակերպվում և գործում է «Գագարին» նախագծի շրջանակներում, որին ամեն տարի մասնակցում են 25-35 սովորողներ: Ճամբարի գործունեության հիմքում ընկած է երեխաների և նրանց ընտանիքների մերձեցումը, իսկ նպատակը՝ հայրենագիտական-ճանաչողական, գյուղական ավանդույթների ուսումնասիրության, հնագիտական, գեղագիտական, մշակութային, ռազմահայրենասիրական և բնապահպանական դաստիարակությունը: Օգոստոսի 1-ից Զովաբերում մեկնարկած «Գյուղական ճամբարի» ճամբարականներն իրենց հասակակից ճամբարականներին հյուրընկալել են իրենց բնակարաններում: Ճամբարականները /15 զովաբերցի, 10 սեբաստացի/ 7 օր ապրել, ստեղծագործել և բացահայտել են Զովաբեր բնակավայրը:․․․

Ուր գնալ և ինչ անել Գավառում օգոստոսի 12-ին

Ուր գնալ և ինչ անել Գավառում օգոստոսի 12-ին 09.08.2023

Ինչպես գիտեք` այս ամռան ամենագունեղ իրադարձության` «Ֆեստիվառի» երկրորդ կանգառը Գավառն է. առանձնացրել ենք ձեզ համար վայրեր, ուր անպայման պետք է այցելել: Մանրամասները` https://bit.ly/47pIHiU

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գավառում կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Գավառում կատարեց քաղաքացիների ընդունելություն 09.08.2023

Օգոստոսի 9-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Գավառ քաղաքի և նրա կազմում ընդգրկված մի շարք բնակավայրերի բնակիչներ։ Վերջիններս հիմնականում դիմեցին ֆինանսական աջակցություն ստանալու, ինչպես նաև բուժման մեկնելու, տանիքի վերանորոգման և սոցիալական բնույթի տարբեր խնդիրների կարգավորման նպատակով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց։ Մնացած դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23