Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հայտարարված է թատերական երկամսյակ

10.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարի աջակցությամբ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայտարարված է թատերական երկամսյակի ժամանակահատված։
Նախաձեռնության նպատակն է` նշված ժամանակահատվածում մարզի տարբեր ոլորտի ներկայացուցիչների համար բեմադրել մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի թատերական խմբերի լավագույն ներկայացումները, հանդիսատեսին առավել մոտեցնելով թատրոնին և մշակութային կյանքին։
Թատերական երկամսյակի մեկնարկը Գեղարքունիքի մարզում տրվեց մարտի 10-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասանների ուժերով բեմադրվեց Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» համանուն վիպակի մոտիվներով գրված ներկայացումը, որը, ըստ բեմադրիչ Ժիրայր Դադասյանի նկարագրության, ներկայացնում է «Միջնադարյան հայկական բարձրաքանդակ` Մարդու, Առյուծի, Ցլի և Արծվի միֆական կերպարներով, որ խորհրդանշում են չորս ավետարանիչներին: Բարձրաքանդակը կենդանանում է, որ պատմի մեզ Գրքի ու Գրի խորհրդի, մագաղաթյա մատյանների և նրանց մեջ զետեղված աստվածային մանրանկարների մասին: Փոքրիկ պոետը ծանոթանում է Հայոց այբուբենին և սկսում է գրել ծաղիկների մասին իր Գիրքը: Ժամանակը հոսում է։ Գիրքը բուժում է փոքրիկ աղջկա անբուժելի հիվանդությունը: Երիտասարդ կինը բացահայտում է Գրքի խորհուրդը: Գիրքը իր մշտական հանգրվանն է գտնում սրբազան գրապահոցում` Մատենադարանում»։
Քանի որ նախաձեռնության մեկնարկը համընկավ կանանց տոնին նվիրված ժամանակահատվածի հետ, ուստի ներկայացումը դիտելու համար հրավիրվել էին Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների ուսուցչուհիներ և ավագ դասարանների աշակերտուհիներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 18:04:59