Նորություններ

2023 թվականի հունիսի 26-ից մեկնարկել է «ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթ» մինի ֆուտբոլի մրցաշարը 28.06.2023
Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 թիմեր՝ Մարտունի, Արծվանիստ, Ճամբարակ, Վարդենիս, Գավառի-1, Գավառի-2, Նորատուս և Գեղարքունիք: Թիմերը բաժանվել են 2 ենթախմբի: 1-ին ենթախմբում ընդգրկվել են Մարտունու, Արծվանիստի, Ճամբարակի և Վարդենիսի թիմերը: 2-րդ ենթախմբում ընդգրկվել են Գավառի-1, Գավառի-2, Նորատուսի և Գեղարքունիքի թիմերը: Հանդիպումները կայանում են մրցավարական հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն: 2-րդ խմբի մեկնարկը տրվել է հունիսի 26-ին, իսկ 1-ին խմբի խաղերը մեկնարկել են հունիսի 27-ից: Յուրաքանչյուր խմբում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, որտեղ էլ կխաղարկվի ՀՀ Գեղարքունիքի մարզպետի գավաթը:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 28.06.2023
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է վարչական շենքը, կառուցվել արտաքին լուսավորության ցանց։ Անտառամեջ բնակավայրի վարչական շենքի պայմանագրային արժեքը կազմել է 9 միլիոն 60 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի հասցվել մինչեւ տարեվերջ։ Իրականացվել է Անտառամեջի վարչական շենքի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, հատակի նորացում, բուժկետի նորոգում, բակային տարածքի բարեկարգում, սանհանգույցի կառուցում։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 27.06.2023
Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզում այս պահի դրությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 23 սուբվենցիոն ծրագիր` իր 147 ենթածրագրերով։ 9-ը ծրագրի մասով շինարարության պայմանագրերն արդեն կնքված են, 6 ենթածրագրերի մասով՝ հայտարարվել և հայտարարվելու են կրկնակի մրցույթներ։ Գեղարքունիք- Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական բժշկական օգնություն և զարգացում ծրագրի ֆինանսական աջակցությամբ այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի և կկահավորվի Ծովինարի բուժամբուլատորիան։ Մեկ շաբաթվա ընթացքում մարզի համայնքներում կավարտվեն փոսային նորոգումները, իսկ 15 օրվա ընթացքում՝ ճանապարհների գծանշումները։ Մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ցանքերի մոնիտորինգի արդյունքում գրանցված 805 միլիոն 820 հազար դրամից մարզի տնտեսություններին վճարվել է 503 միլիոն 429 հազար դրամ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 26.06.2023
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Ծաղկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։ Ծաղկունքի արտաքին լուսավորորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 24 միլիոն 774 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտվել նույն տարվա վերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծաղկունքում կառուցվել է ԼԵԴ համակարգով աշխատող 5160 գծամետր երկարության արտաքին լուսավորության ցանց։ Տեղադրվել է 188 լուսատու։

Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը 26.06.2023
Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին, Մարտունի համայնքից։ Նորակոչիկներն այցելեցին Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ստացան Գեղարքունյաց թեմի Մարտունու տարածքի հոգևոր հովիվներ Տեր Գևորգ քահանա Տեր Բարսեղյանի, Տեր Գնել Քահանա Մարտիրոսյանի և Տեր Երեմիա քահանա Սարգսյանի օրհնությունները։ Նորակոչիկներին ուղերձ է հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հայոց բանակի սիրելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքում սկսվում է շրջադարձային ու հիշարժան իրադարձություն, քանի որ դուք շուտով կրելու եք մեր բանակի զինվորական համազգեստը և դառնալու եք հայրենիքի պաշտպաններ, մեր հերոս հրամանատարների ու զինվորների գորրծերի արժանի շարունակողներ, հայրենիքի սահմաններն անառիկ պահող մարտիկներ։ Համոզված եմ, որ դուք արժանի դաստիարակություն եք ստացել ձեր ընտանիքներում ու դպրոցներում և զինվորական ծառայության ընթացքում կցուցաբերեք բավարար վճռականություն ու կամք, գիտակցություն ու պարտաճանաչություն, ինչից կախված կլինի մեր բանակի հզորությունն ու մարտունակությունը։․․․

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 23.06.2023
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է ոռոգման ջրատարի ներքին ցանց և գազատար, ասֆալտապատվել երեք փողոց։ Ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 248 միլիոն 280 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվել Ներքին Գետաշենի 18 տարբեր թաղամասերում, երկաթբետոնյա վաքերով, 5,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից եւ ավարտի հասցվել նույն տարվա դեկտեմբերին։ Ոռոգման ցանցի շահագործման արդյունքում ոռոգելի հողատեսքերն ավելացել են 15-20 հեկտարով, իսկ 100-120 հեկտար տարածքի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի առանց կորուստների եւ ժամանակին։ Ծրագրի շահառու է համարվում ավելի քան 800 տնտեսություն։․․․