Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը

29.03.2024

Մարտի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում` Լ.Քալանթարի անվան պետթատրոնի դահլիճում, տեղի ունեցավ «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնար այլ անձիք, ինչպես նաև Գավառի պետական համալսարանի ուսանողներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ակտիվ երիտասարդներ։
Միջոցառումը մեկնարկեց պետթատրոնի նախասրահում կազմակերպված «Էքսպո» ցուցահանդեսով, որտեղ հյուրերը ծանոթացան տարբեր տաղավարներում ցուցադրված տեղական արտադրանքին, որը ներկայացնում էին Գավառ խոշորացված համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցներ։
Այնուհետև ԿԳՄՍ նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքվեց հուշագիր, որի նպատակն է խթանել Գավառ համայնքի երիտասարդական կյանքի ակտիվացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։
«Կարող ենք ասել, որ երիտասարդները մեր երկրի ամենամեծ հարստությունն են, որովհետև գաղափարներն ու ծրագրերը, որ նրանք ստեղծում են, ցույց են տալիս առաջ գնալու ճանապարհը։ Կառավարաության ամենակարևոր անելիքներից մեկը երիտասարդների համար հնարավորություն ստեղծելն ու նրանց աջակցելն է։ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրն էլ այդ նպատակն ունի։ Եվ այս տարվա ընթացքում իրականացվող ծրագրերը մենք ուղղորդելու ենք դեպի Գավառ, ինչն օգնելու է այստեղ ունենալ ավելի եռուն երիտասարդական կյանք՝ նպաստելով նաև համայնքի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն էլ ընդգծել է՝
տեղական ինքնակառավարում իրականացնելիս մշտապես հաշվի է առնվել երիտասարդների դերի բարձրացումը, և արդեն իսկ կա հաջողված համագործակցություն։ Իսկ երիտասարդական մայրաքաղաք դառնալով՝ ուժերն ավելի են կենտրոնացնելու նոր հաջողությունների գրանցման համար։
Դեսպանն էլ իր հերթին տեղեկացրեց, որ համագործակցելով նախարարության հետ՝ արդեն իսկ նախատեսվել է 60 մլն եվրո աջակցություն` Հայաստանի կրթական ոլորտի զարգացման նպատակով:
«Շնորհավորում եմ բոլորիս Գավառ քաղաքը 2024 թվականի Երիտասարդական մայրաքաղաք ընտրելու կապակցությամբ։ Մենք հրաշք երիտասարդություն ունենք, որի ներուժը, կարծում եմ, դեռեւս ամբողջովին չենք ներգրավում համայնքի զարգացման գործում։ Եվ պիտի առավել ջանանք` այդ ներուժը բացահայտելու, նոր նախաձեռնություններ առաջ քաշելու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Համոզված եմ, որ Գավառի երիտասարդությունն այսուհետ էլ իր ակտիվ ներգրավվածությամբ կարդարացնի մեր սպասելիքները, իսկ Գավառի համայնքապետարանը կներգրավի նոր միջոցներ` երիտասարդների կողմից առաջ քաշված նախաձեռնություններն ամենատարբեր ոլորտներում ծրագրերի վերածելու և իրականացնելու համար»-նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38