Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն   անցկացրեց 2024 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2024 թվականի աշխատանքային առաջին խորհրդակցությունը 08.01.2024

Հունվարի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը։ Ամփոփելով 2023 թվականի աշխատանքային տարին` մարզպետը նշեց, որ թեև այն լի է եղել դժվարություններով, սակայն մարզպետի աշխատակազմը կարողացել է հաղթահարել իր առջև դրված խնդիրները։ «Միասնական ջանքերի շնորհիվ նախորդ տարի կարողացանք սահմանված ժամկետներում լուծում տալ մեր առջև ծառացած շատ ու շատ խնդիրների։ Կարողացանք սեղմ ժամկետներում մարզում ապաստան տալ տեղահանված արցախցիներին, լուծել նրանց կեցության խնդիրը, հոգալ առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության, մասամբ` աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այլ դժվարությունները կարգավորելու հարցերը։ 2023 թվականին մենք ունեցանք․․․

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Ճրագալույցի պատարագ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան և Ճրագալույցի պատարագ 05.01.2024

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 5-ի երեկոյան մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի հանդիսապետությամբ։ Ճրագալույցի պատարագը մատուցվեց ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ. Շահան քհն. Մովսիսյանի և աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի: Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար այրեր, ստորաբաժանումների աշխատակիցներ։ Պատարագի ավարտին թեմի առաջնորդական տեղապահի կողմից տոնական Ավետիսը հայտնվեց ներկա հավատացյալներին և նրանց փոխանցվեց Սուրբ խորանից իջեցված ճրագի լույսը: Հայ Առաքելական եկեղեցիներում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված պատարագ կմատուցվի նաև հունվարի 6-ին, որից հետո` կկատարվի Ջրօրհնեքի կարգ, ապա օրհնված ջուրը կբաժանվի ներկա հավատացյալներին։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ. ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Դեկտեմբեր    ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա

Դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա 03.01.2024

Դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151, իսկ հունվարի 1-2-ին՝ 6 երեխա 2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151 երեխա, որից 86-ը տղա,65-ը՝ աղջիկ: 151 երեխաներից 30-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,76-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2024 թվականի հունվարի 1-ին և 2-ին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 6 երեխա, որից 4-ը Մարտունու ծննդատանը և 1-ական երեխա՝ Գավառի և Սևանի բժշկական կենտրոններում։ Նորածիններից 4-ը տղա են 2-ը՝ աղջիկ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2023

Սիրելի հայրենակիցներ, քիչ անց մենք կբաժանվենք 2023 թվականից, որի ընթացքում ունեցանք ինչպես ծանր կորուստներ ու դժվարին իրավիճակներ, այնպես էլ՝ նկատելի տնտեսական հաջողություններ ու ձեռքբերումներ։ Անցնող տարին մեր հայրենիքի համար չափազանց ծանր ընթացք ունեցավ աշխարհաքաղաքական զարգացումների ու արտաքին մարտահրավերների առումով, ինչի արդյունքում լիովին հայաթափվեց հազարամյակներ ի վեր հայության շնչով ապրող Լեռնային Ղարաբաղը, բռնի տեղահանվեցին ու հայրենազրկվեցին հարյուր հազարից ավելի մեր քույրերն ու եղբայրները, թշնամու դեմ մղված անհավասար մարտերում զոհվեցին հարյուրավոր քաջ հայորդիներ, Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի լիցքավորման կետում տեղի ունեցած պայթյունին զոհ գնացին ավելիք քան 200 խաղաղ բնակիչներ։ Այդ ողբերգական ու դաժան փորձության ժամին հայրենի պետությունն ու ժողովորդը դրսևորեցին չափազանց անհրաժեշտ ու անքակտելի միասնություն՝...

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի 31.12.2023

Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեցին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի։ Նախարարը, մարզպետը, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ եղան արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջեցին և տեղում ծանոթացան մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշեցին զինծառայողների հետ։ Այնուհետ նախարար Պապիկյանը և Կարեն Սարգսյանը շրջեցին առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպեցին մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետը զինծառայողներին շնորհավորեցին ...

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը 29.12.2023

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի նախապատրաստական փուլերին, զորակոչին ներգրավված կազմակերպությունների հետ համագործակցություն ծավալելուն ուղղված հարցեր։ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը հանձնարարեց ի գիտություն ընդունել․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23