Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

06.06.2024

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները մարզպետի աշխատակազմ դիմեցին դրամական օգնություն ստանալու, բնակարանի վերանորոգման, վագոն տնակի ձեռքբերման, ճանապարհի չափագրման, արտերկիր համերգային ծրագրով մեկնելու նպատակով աջակցություն ստանալու, աշխատանքի վերականգնման, աշխատանք ձեռք բերելու, բազմաբնակարան շենքին կոյուղագիծ անցկացնելու, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու, Սևանա լճի ափամերձ տարածքների հանգստյան գոտիներում վարձակալի կողմից օրինական գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով և այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-08 17:29:37