Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում 01.07.2024

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր մարզպետի հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու և առաջնահերթ անելիքները հստակեցնելու համար։ Կարեն Սարգսյանը խոսեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղղությունների, ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի...

Գեղարքունիքի մարզում ներկայացվեց «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը»

Գեղարքունիքի մարզում ներկայացվեց «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը» 27.06.2024

Հունիսի 27-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի սննդի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում ներկայացրին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը» և ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրված հանդիպմանը մասնակցեցին բնակավայրերի վարչական ղեկավարներ, տնտեսավարողներ և անասնաբույժներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչներ, մարզի համայնքապետարանների աշխատակազմերի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ։․․․

  ՀՀ կառավարությունը 60 միլիոն  դրամ է  հատկացրել   Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի,  Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի  տների գույքի ձեռբերման համար

ՀՀ կառավարությունը 60 միլիոն դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռբերման համար 27.06.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 60 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռբերման համար։ Մարտունի համայնքի մշակույթի տունը վերանորոգվել է 2008 թվականին՝ Լինսի հիմնադրամի միջոցներով։ Փոխվել է շենքի տանիքը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։ Ծովինար բնակավայրի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար 2020 թվականին հատկացվել է 10 միլիոն 534 հազար, 2021 թվականին՝ 12 միլիոն 295 400 հազար, 2022 թվականին՝ 19 միլիոն 980 հազար դրամ։․․․

Գավառ համայնքից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը

Գավառ համայնքից Հայոց բանակ ճանապարհվեց նորակոչիկների հերթական խումբը 27.06.2024

Հունիսի 27-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեց Գավառ համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Զորակոչի արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն օրվա առիթով շնորհավորեց նորակոչիկներին՝ նրանց մաղթելով խաղաղ և ապահով ծառայություն, միաժամանակ շեշտելով, որ հայ զինվորի համազգեստը կրելը մեծ պատիվ ու հպարտություն է, հայրենիքի պաշտպանությունը՝ սուրբ պարտականություն։․․․

Հայոց բանակ ճանապարհվեցին Սևան համայնքի նորակոչիկները

Հայոց բանակ ճանապարհվեցին Սևան համայնքի նորակոչիկները 27.06.2024

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին: Նորակոչիկներն անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողություններ։ Զորակոչի արարողության մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի,Սևանի համայնքապետարանի, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սևանի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչներ, նորակոչիկներ ծնողներն ու հարազատները։ Վերջիններս օրվա առիթով շնորհավորեցին, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեցին նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։․․․

   ՀՀ Կառավարությունը  140 միլիոն  847,6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի  Այրք -Ներքին Շորժա - Վերին Շորժա  ավտոճանապարհների անցանելիության ապահովման համար

ՀՀ Կառավարությունը 140 միլիոն 847,6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Այրք -Ներքին Շորժա - Վերին Շորժա ավտոճանապարհների անցանելիության ապահովման համար 27.06.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել 140 միլիոն 847,6 հազար դրամ հատկացնել Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների համար, որի արդյունքում կապահովվի 14 կիլոմետր ընդհանուր երկարության մարզային նշանակության ճանապարհի անցանելիությունը։ Նշված գումարից 138 միլիոն 1 հազար դրամը կհատկացվի շինարարական աշխատանքների, 1 միլիոն 900 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության և 830 հազար դրամը՝ հեղինակային հսկողության համար։ Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է սկսել և ամբողջությամբ ավարտել ընթացիկ տարում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40