Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն
08.08.2024
Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանի վիճակի բարելավման, տնամերձ հատվածում գտնվող գետի հունի մաքրման և ափերի ամրացման, բուժման մեկնելու և սոցիալ-տնտեսական տարբեր հարցերի կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։
Քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի մարզպետը տեղում պարզաբանումներ տվեց, մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։















