Նորություններ

ՀՀ կառավարության կողմից կիրականացվի բուսաբուծության աջակցության ծրագիր 15.03.2024
Բուսաբուծության աջակցության ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024թ.-ին ևընդգրկելու է ՀՀ ամբողջ տարածքը։ Ըստ մարզերի խթանվում է գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 %-ը։․․․

Մ-4-Սեմյոնովկա ավտոճանապարհի վթարված կամրջի փոխարեն կառուցվում է միաթռիչք նոր կամուրջ 15.03.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի սկզբնամասում արդեն սկսվել և ընթանում են Մ-4-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհն իրար կապող վթարված կամրջի քանդման ու միաթռիչք կամրջի կառուցման աշխատանքները։ Կամրջի կառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Ծովագյուղի ՃՃՇ» ՍՊԸ-ն։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 328,7 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։ Ծրագրով նախատեսված է հին, վթարված կամրջի ամբողջական քանդում ու միաթռիչք նոր կամրջի կառուցում՝ 32 մետր երկարությամբ։ Կիրականացվեն նաև ջրամեկուսացման աշխատանքներ, կտեղադրվեն անվահրիչները եւ մետաղական ճաղաշար, երթևեկելի մասում կկառուցվի երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։ Կամուրջը կառուցվում է Ձկնագետ գետի վրա։

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհը 15.03.2024
2024 թվականի մարտի 15-ից սկսվել են Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ կիրականացվի պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է Փոքր Մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 14.03.2024
Տեղեկացվում է, որ 2024 թվականի մարտի 15-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2025 թվականի բյուջետային հայտի և 2025-2027թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի քննարկումը: Ցանկացողները կարող են մասնակցել։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 14.03.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։ 45․ Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն 089 հազար 418 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մետր երկարությամբ և 2464 քառակուսի մետր մակերեսով, 2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մետր երկարությամբ և 400 քառակուսի մետր մակերեսով,․․․

Դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն: Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2024 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում:․․․