Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2024 թվականի ամառային զորակոչի առաջին փուլը Գեղարքունիքի մարզում եզրափակվեց Ճամբարակ համայնքում

2024 թվականի ամառային զորակոչի առաջին փուլը Գեղարքունիքի մարզում եզրափակվեց Ճամբարակ համայնքում 08.07.2024

Հուլիսի 7-ին զորակոչի հերթական արարողությունը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում։ Հայոց բանակ ճանապարհվեցին Ճամբարակ համայնքի նորակոչիկները։ Արարողությանը ներկա էր Ճամբարակի համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Բենիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Ճամբարակի բաժանմունքի պատասխանատուներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության գլխավոր մասնագետ Արտակ Սարգսյանը, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Նորակոչիկներին օրհնության խոսք հղեց Գեղարքունյաց թեմի Ճամբարակի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Հայրապետյանը։ Հայոց բանակ մեկնելու առթիվ նորակոչիկներին շնորհավորեցին նաև արարողության մասնակիցները, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ հայրենի օջախներ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 08.07.2024

Հուլիսի 8-ին կայացած հերթական խորհրդակցությունը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն սկսեց լավ լուրով։ Մարզպետը տեղեկացրեց, որ ՀՀ Վարչապետի և ՀՀ առողջապահության նախարարի աջակցությամբ առաջիկայում Գավառի բժշկական կենտրոնը կհամալրվի նոր համակարգչային տոմոգրաֆիա սարքով (KT), ինչը հնարավորություն կտա տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցել պատշաճ և ժամանակակից բժշկական ծառայություն։ Խորհրդակցության ընթացքում այնուհետև քննարկվեցին մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման և ընթացքի, մարզում այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի, մարզի 53 դպրոցներում լաբորատոր սենյակների վերանորոգման, Վարդենիսի նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման համար հողհատկացման, «Կարմիր խաչի» ընկերության կողմից Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում բուժակ-մանկաբարձական կետի կառուցման, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում կրթահամալիրների կառուցման համար հողհատկացումների հետ կապված հարցեր։...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2024

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ. ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը, մեր պետությունն ու ժողովուրդը արտահայտեցին քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը: Սակայն կյանքն առաջ է ընթանում, նոր իրողություններն իրենց պահանջներն են առաջադրում հասարակությանն ու պետությանը, որոնք, բնականաբար, պետք է ամրագրվեն նաև Հիմնական օրենքում:

ՀՀ կառավարությունը 9 միլիոն 107,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի  որոշ  ճանապարների նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների, փորձաքննական ծառայությունների իրականաց

ՀՀ կառավարությունը 9 միլիոն 107,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի որոշ ճանապարների նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների, փորձաքննական ծառայությունների իրականաց 04.07.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի հերթական նիստում որոշում է կայացվել 6 միլիոն 586, 8 հազար դրամ հատկացնել մարզային նշանակության ճանապարհների կահավորման, 2 միլիոն 100.0 հազար դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացման և 420.5 հազար դրամ՝ Տ-4-64,/Հ-30/ (Դպրաբակ) – Բարեպատ - Կալավան մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+000 հատվածի հիմնանորոգման նպատակներով նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների, փորձաքննական ծառայությունների իրականացման նպատակով։ ՀՀ կառավարություն

ԳԱՄՄԱ բրենդը համերգային ծրագրերով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի համայնքներում

ԳԱՄՄԱ բրենդը համերգային ծրագրերով հանդես եկավ Գեղարքունիքի մարզի համայնքներում 04.07.2024

«Սեւան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ հունիսի 28-30-ին Գավառում, Մարտունիում, Վարդենիսում և Սևանում հանդիսատեսին է ներկայացվել «Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագիրը։ Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերի» շրջանակներում և նպատակ ունի հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Գեղարքունիքի մարզում վերջին 3 տարիներին կազմակերպության կողմից հավաքագրված հին ու մոռացության մատնվող երգերը` նպաստելով Գեղարքունիքի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության` մասնավորապես երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը: Ծրագրի շրջանակներում, Սևան քաղաքում գործող ԳԱՄՄԱ բենդի երիտասարդ երաժիշտները ոլորտում հայտնի երաժիշտ-փորձագետ Սևադա Համբարչյանի օգնությամբ,․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 04.07.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։ Ծովազարդում իրականացված սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 42 միլիոն 330 հազար դրամ, որից 21 միլիոն 644 հազար 250 դրամը ՀՀ կառավարության, 20 միլիոն 685 հազար 750 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծովազարդի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 միլիոն 325 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ծովազարդ գյուղի Մարտիրոս Սարյան, Աղբյուր Սերոբ, Հայկ նահապետ, Գևորգ Չաուշ , Ակսել Բակունց փողոցներում՝ 3132 մետր երկարությամբ, ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40