Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը, “Embrace Global” կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատությունների նոր սարքավորումներ են տրամադրել

ՀՀ առողջապահության նախարարությունը, “Embrace Global” կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական հաստատությունների նոր սարքավորումներ են տրամադրել 18.07.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը “Embrace Global” կազմակերպության աջակցությամբ ձեռք է բերել նորածնային շարժական տաքացնող բնիկների հավաքածու և տրամադրել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին։ Վերջինս դրանք բաշխել է Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն և նորածնային ինտենսիվ թերապիա իրականացնող Գավառի, Սևանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի բժշկական կենտրոններին և Մարտունու ծննդատանը։ Նորածնային շարժական տաքացնող բնիկների ճիշտ կիրառման, պահպանման և խնամքի նպատակով նշված բժշկական կազմակերպությունների համապատասխան մասնագետները կմասնակցեն “Embrace Global” կազմակերպության կողմից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին։ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ այլ ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և GIZ կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և GIZ կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը 17.07.2024

Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր համատեղ քննարկել Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների նախագծմանն ու կառուցմանը վերաբերող հարցեր։ EU4Sevan ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման համար սեպտիկ հորերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները։ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի և Կարմիրգյուղ բնակավայրի որոշ հատվածների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ընտրությունից և չափագրումից հետո կմեկնարկի նաև դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 16.07.2024

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 2 փողոց, հիմնանորոգվել խմելու ջրատար ցանցի սնուցող գիծը, ավարտվել մանկապարտեզի հիմնանորոգման վերջին փուլը։ Սուբվենցիոն 4 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 211 միլիոն դրամ, որից 131 միլիոն 293 հազար 800 դրամը ՀՀ կառավարության, 79 միլիոն 706 հազար 200 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ 117․ Երանոսի մանկապարտեզի հիմնարորոգման ավարտական փուլի ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտի հասցվել 2023 թվականի վերջերին։ Ծրագրի իրականացման արդյունքում կատարվել են մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմքերի ամրացման, ջեռուցման համակարգի և սանհանգույցի կառուցման, ներքին հարդարման, նոր դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ։...

Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժակ-մանկաբարձական կայան

Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրում կկառուցվի նոր բուժակ-մանկաբարձական կայան 16.07.2024

Հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջրամատակարարման և բնակավարերի ճարտարագետ Գևորգ Աֆյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նոր բուժակ-մանկաբարձական կայանի կառուցման, մարզի 4 չորս բուժակ-մանկաբարձական կայանների և մեկ առողջության կենտրոնի շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագրերը։ Շատվանում կառուցվող նոր ԲՄԿ-ի շենքն ունենալու է բուժքրոջ և միջամտությունների սենյակ, սպասարան և սանհանգույց։ Ծրագրի շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։ ԿԽՄԿ-ի կողմից այս տարվա ընթացքում նախատեսվում է 3 կվտ հզորության արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում Վարդենիս համայնքի Կութ, Ազատ, Նորաբակ և Դարանակ բնակավայրերի ԲՄԿ-ների շենքերի տանիքներին, որոնց շնորհիվ տվյալ կառույցները կգործեն էներգոհամակարգից անկախ․․․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անցկացվեց իրազեկման սեմինար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անցկացվեց իրազեկման սեմինար 16.07.2024

Հաշվի առնելով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, աշխատանքային օրենսդրության ոլորտներում կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից նախաձեռնվեց և հուլիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց իրազեկման սեմինար։ Այն անցկացվեց տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԱՍԱ վարչության ներկայացուցիչների կողմից, հանդիպմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզում գործող բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, աշխատակիցներ։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, գովազդի մասին, աշխատանքային օրենսգրքի, ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու, առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարաման, գազամատակարարման, ջերմամատակարարման,․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 15.07.2024

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Խորհրդակցության ընթացքում քննարկումներ ծավալվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, Սևան համայնքի Չկալովկա գյուղում կատարված ապօրինի շինության ապամոնտաժման, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագծի կառուցման նախագծի ձեռքբերման, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի, Ծովասարի և Վարդենիկի մանկապարտեզների գույքի ձեռքբերման հարցերի շուրջ։ Խոսվեց նաև «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի», միջպետական, հանրապետական նշանակության և մարզային ճանապարհների սպասարկման, գծանշման, 2024 թվականի հուլիսի 31-ին մարզխորհրդի նիստ հրավիրելու հետ կապված հարցերի մասին։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40