Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2024

Հարգելի հայրենակիցներ, այսօր նշվում է թատրոնի միջազգային օրը, ինչը լավագույն առիթ է` հիշելու աշխարհով մեկ ճանաչում գտած թատերագիրներին ու թատերական արվեստի ներկայացուցիչներին, ոգևորվելու մարդասիրական գաղափարներով, գեղեցիկի ու վեհի զգացումով։ Թատերական արվեստը հայ իրականության մեջ սկիզբ է առել հազարամյակների խորքից և այսօր էլ մնում է մեր նախասիրություններից ու առօրյայից անբաժան։ Իսկ Գավառի պետթատրոնի ավելի քան մեկուկեսդարյա գոյությունը մեզանում ավելի հարգի է դարձնում արվեստի այս կարևորագույն ճյուղը։ Ավելորդ չէ նշել, որ այստեղ հանդիսատեսին իրենց բարձրարվեստ խաղով հիացրել են հայ բեմի հանրաճանաչ դերասանները, և մեր ջանքերն այժմ ուղղված են նրան, որ այդ ավանդույթը մնա շարունակական, ինչի վկայությունը մեր նախաձեռնությամբ հաճախակի կազմակերպվող հյուրախաղերն են` մայրաքաղաքի հանրահայտ թատրոնների մասնակցությամբ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ 27.03.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ամուր կապերը` մարզպետը ներկայացրել է Գեղարքունիք-Իզեր բազմաոլորտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանական ագրեսիայի հետևանքնով առաջացած խնդիրները ու դրանց կարգավորման տարբերակները:

Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Ճամբարակ համայնքում

Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Ճամբարակ համայնքում 27.03.2024

Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի և Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արմեն Մելքումյանը։ 33 քաղաքացի մարզպետ Կարեն Սարգսյանին դիմեցին դրամական օգնության, աշխատանքի տեղավորման, բուժման, հրդեհված կամ վթարված բնակարանների վերանորոգման, այլ խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց  աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 26.03.2024

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին 2024 թվականի սուբվենցիոն հայտերի ներկայացման վերջնաժամկետների, 2025 թվականի զարգացման ծրագրերի իրականացման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համայնքների ֆոնդային բյուջեներում համապատասխան գումարներ նախատեսելու, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի տրամադրման ընթացքի, պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի իրազեկման, մարզի տարածքում ճանապարհների մաքրման և ավտոճանապարհների ձմեռային սպասարկման ընթացիկ վիճակի հետ կապված հարցերի մասին։․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.03.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացվում է, որ 2024 թվականի մարտի 26-ին ժամը 17։00-ի դրությամբ ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Մարտունի համայնքի Վերին Գետաշեն-Մադինա բնակավայրերով անցնող մարզային նշանակության ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Խնդրվում է ժամանակավորապես զերծ մնալ նշված հատվածով երթևեկելուց։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ Ճամբարակ և Սևան համայնքներում կազմակերպվեցին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» իրազեկման աշխատանքներ 26.03.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության մասնագետները իրազեկման հերթական արշավով մարտի 26-ին հանդիպումներ ունեցան Ճամբարակ և Սևան համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ, խոսեցին ՀՀ կառավարության աջակցությամբ 2024 թվականին իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» բովանդակության, դրանից օգտվելու հնարավորությունների, ծրագրի արդյունավետության մասին, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Ըստ ներկայացվածի՝ ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 14-ի հերթական նիստում որոշում է կայացվել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հաստատել «Բուսաբուծության աջակցության ծրագիրը», որը կխթանի գարնանացան հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) հավաստագրված սերմերով մշակության իրականացմանը, մարզերում ցանքատարածությունների ավելացմանը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23