Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.08.2024
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, օգոստոսի 1-ից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը։ Հիշեցնենք, որ այս բաղադրիչից կարող են օգտվել 2024 թ․ մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող և ծրագրի հիմնական պայմաններին բավարարող ընտանիքները, եթե ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված անշարժ գույքի՝ արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը, բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս չէ 12 քմ-ից, սեփականության իրավունքը գրանցված է շահառու ընտանիքի բոլոր անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև․ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://housing.socservice.am/ ՔԱՅԼ 2․ Ընտրել «Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակի վրա։․․․

Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հրատապ լուծում պահանջող հարցեր 05.08.2024
Օգոստոսի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։ Քննարկումներ ծավալվեցին տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների և աղբահանության վարձավճարների գանձման, Ճամբարակ համայնքում հեղեղումների պատճառած վնասների հետևանքների վերացման, գործող շինհրապարակների սահմանազատման և ցանկապատման հետ կապված հարցերի շուրջ։ Խոսվեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքի, երաշխիքային ժամկետներում գտնվող կառույցներում առկա շինարարական թերությունների վերացման, շինթույլտվությունների ժամկետների պահպանման հետ կապված հարցերի մասին։ Կարեն Սարգսյանը հանձնարարեց՝ ուսումնասիրել մարզի տարածքում իրականացվող բոլոր ծրագրերի շինթույլտվությունների ժամկետների պահպանման համապատասխանությունը և ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 05.08.2024
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 6 և 8-րդ փողոցները, խմելու ջրատար է կառուցվել 8-րդ փողոցում։ Ծակքար գյուղում սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 94 միլիոն 905 հազար դրամ, որից 48 միլիոն 907 հազար 900 դրամը պետության, իսկ 45 միլիոն 92 հազար 100 դրամը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Ծակքարի 6 և 8-րդ փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը 87 միլիոն 628 հազար դրամ է, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի 6 և 8-րդ փողոցներն ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 1350 գծամետր երկարությամբ և 5828 քառակուսի մետր մակերեսով։...

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում 02.08.2024
Օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրին Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ըստ սահմանված օրակարգի, ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները: Խոսվեց նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:...

Գեղարքունիքի մարզում հուլիս ամսին ծնվել է 111 երեխա 01.08.2024
2024 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 111 երեխա, որից 65-ը՝ տղա, 46-ը՝ աղջիկ: 111 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 53-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 14-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը 31.07.2024
Հուլիսի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց։ «ՀՀ Գեղարքունիքի մարզի hամայնքների 2024 թվականի առաջին կիսամյակի համայնքային բյուջեների հավաքագրման կազմակերպման գործընթացի, ինչպես նաև հետագա անելիքների մասին» հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Ըստ զեկուցողի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 75,5 տոկոս, կամ՝ պլանավորված 1 միլիարդ 861 միլիոն 285 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 405 միլիոն 990 հազար դրամ: Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 75,4, Գավառ համայնքը՝ 82,8, Ճամբարակ համայնքը՝ 63,2, Մարտունի համայնքը՝ 71,4 , Սևան համայնքը՝ 78,2 տոկոսով։․․․


