Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն 08.08.2024

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանի վիճակի բարելավման, տնամերձ հատվածում գտնվող գետի հունի մաքրման և ափերի ամրացման, բուժման մեկնելու և սոցիալ-տնտեսական տարբեր հարցերի կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, անձնական բնույթի այլ հարցերով։ Քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի մարզպետը տեղում պարզաբանումներ տվեց, մնացած դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՀՀ կառավարությունը 16 միլիոն 827.2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման համար

ՀՀ կառավարությունը 16 միլիոն 827.2 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սուբվենցիոն երկու ծրագրերի իրականացման համար 08.08.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 միլիոն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով։ Ընդ որում՝ 12 միլիոն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների /Այգուտ/ համար։ 4 միլիոն 373.8 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման, Թթուջուր բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերանորոգման ու Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման /Ջիլ/ համար։

Վարդենիս  կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետը եղավ նաև Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում

Վարդենիս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետը եղավ նաև Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում 08.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Կարեն Սարգսյանը շրջեց հիմնանորոգվող ճանապարհի շինարարությունում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, զրուցեց շինարարների հետ՝ նկատված թերությունների շուրջ անելով դիտողություններ և առաջարկություններ։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Գեղամասար բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Գեղամասար բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում 07.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղի վարակառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի ղեկավարները և աշխատակիցները։ Կարեն Սարգսյանը ծանոթացավ աշխատանքների ընթացքին, շինարարության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Գեղամասարի մանկապարտեզի շենքի վերակառուցման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից։..

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.08.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 1-ին փողոցի 11-րդ փակուղին, արտաքին լուսավորության ցանց կառուցվել 3-րդ փողոցում և նրան կից առաջին փողոցի 2-րդ նրբանցքում։ Ծովակում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 39 միլիոն 875 հազար դրամ, որից 20 միլիոն 440 հազար դրամը ՀՀ կառավարության, 19 միլիոն 435 հազար դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծովակ գյուղի 1-ին փողոցի 11-րդ փակուղու ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 849 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծովակի 1-ին փողոցի 11-րդ փակուղին ասֆալտապատմամբ հիմնանորոգվել է 257, 5 գծամետր երկարությամբ եւ 1559,5 քառակուսի մետր մակերեսով։ Նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է նաև արարողությունների սրահի բակը` 600 քառակուսի մետր մակերեսով։ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  Ջիլ բնակավայրում դիտարկեց դպրոցաշինական աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ջիլ բնակավայրում դիտարկեց դպրոցաշինական աշխատանքները 06.08.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։ Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությա պետ Սասուն Սահակյանը, Ջիլ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը։ Կարեն Սարգսյանը շրջեց նորակառույց դպրոցի շենքում, զրուցեց շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ։ Ջիլի միջնակարգ դպրոցի 100 աշակերտ տեղով նոր շենքը կառուցվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, պետական բյուջեի միջոցներով։ Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ, շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 70 տոկոսով։ Նորակառույց դպրոցն ունենալու է ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:20:40