Նորություններ

Հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 126 երեխա 01.02.2024
2024 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 126 երեխա, որից 66-ը տղա,60-ը՝ աղջիկ: 126 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 61-ը՝ Մարտունու ծննդատանը, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի հերթական նիստում որոշում է կայացվել մարզում իրականացված 6 սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 606 միլիոն 909.8 հազար դրամ։ Այդ թվում՝ 248 միլիոն 574.8 հազար դրամ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցման համար։ 89 միլիոն 882.9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար։․․․

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան 01.02.2024
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ բնակավայրում Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում։ Նորածնի մոր՝ Կարմելա Կարապետյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 1988 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Միրզիկ գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Նրանց ընտանիքը հիմնադրվել է 2009 թվականին, առաջնեկը՝ Սերգեյը, ծնվել է 2010 թվականին։...

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան 31.01.2024
Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում 2024 թվականի հունվարի 31-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48 սմ հասակով։ Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։ Նարեն՝ Կարեն Իսրայելյանի և Արինա Առաքելյանի առաջին զավակն է։

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.01.2024
Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր։ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը նաև քննարկեց և հավանություն տվեց «Պատիվ ունեմ» ծրագրով մարզից ուսման մեջ ներգրավվածության գործընթացին։ Ըստ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի զեկույցի՝ պետական առաջադրանքը մարզում կատարվել է։ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հիմնական աշխատանքներն ավարտելուց հետո հրավիրվեցին մարզի համայնքների ղեկավարները, ․․․

Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստի օրակարգում քննարկվեց 7 հարց 31.01.2024
Հունվարի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքոունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցեցին մարզխորհրդի անդամները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի օրակարգում քննարկվեց մարզի կենսագործունեությանն առնչվող ու առաջնահերթ նշանակության 7 հարց։ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների 2023 թվականի սեփական եկամուտների հավաքագրման տարեկան արդյունքների մասին» հարցի զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ բանախոսի՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի արդյունքներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական ցուցանիշների հավաքագրման ցուցանիշը կազմել է 108,3 տոկոս կամ պլանավորված 3 միլիարդ 629 միլիոն 372 հազար 300 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 միլիարդ 931 միլիոն 158 հազար դրամ:․․․