Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 06.02.2024
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմանորոգվել է համայնքապետարանի վարչական շենքը։ Թթուջրի վարչական շենքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որից 60 տոկոսը կամ 25 միլիոն 800 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 200 հազար դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին և 2024 թվականի փետրվարի սկզբի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել են Թթուջրի վարչական շենքի տանիքը, հատակը, աստիճանները, տեղադրվել նոր դռներ և պատուհաններ, կատարվել է ներքին հարդարում։ Ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել է Թթուջրի վարչական շենքում գործող կազմակերպությունների՝ գրադարանի, բուժկետի, փոստի, անասնաբուժական ծառայության աշխատանքային պայմանները։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 05.02.2024
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին հիմնանորոգվել են Կոմիտաս և Բաղրամյան փողոցները։ Գագարինի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 108 միլիոն 39 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսին և ավարտվել նույն տարվա նոյեմբեր ամսին։ Ծրագրի իրականացման արդյունքում Գագարին գյուղի Կոմիտաս և Բաղրամյան փողոցների երթևեկելի մասն ասֆալտապատվել է 7305 քառակուսի մետր մակերեսով, կատարվել է եզրաքարերի ապամոնտաժում ու վերատեղադրում: Գագարին և Կոմիտաս փողոցները Գագարինի առավել խիտ բնակեցված հատվածներն են, որտեղ է գտնվում նաև բնակավայրի մանկապարտեզը։

Հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեց առաջնահերթ ու կարևոր հարցերի լայն շրջանակ 05.02.2024
Գեղարքունիքի մարզպետի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Գեղարաքունիքի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների սոցիալական, կրթական, առողջապահական, զբաղվածության խնդիրների կարգավորման, համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման և ապառքների գանձման, ճանապարհների պահպանության գոտիներին մոտ հատվածներում քաղաքաշինական նորմերի պահպանման, աղբավայրերում սանիտարական վիճակի պահպանության, վարչական վերահսկողության իրականացման, ճանապարհների ձմեռային սպասարկման, այլ գերատեսչությունների պատվիրատվությամբ մարզում իրականացվող շինաշխատանքների ընթացքի ու իրավիճակի ուսումնասիրման, տրանսպորտային երթուղիների սպասարկման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, կարմրուկի, վարակիչ այլ հիվանդությունների դեմ պատվաստման...

ՀՀ ՏԿԵ նախարարությունում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցել է մարզպետների 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Նախարարը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %: Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։ Խորհրդակցության ժամանակ նախարարը մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 02.02.2024
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, կանգառ և մանկական խաղահրապարակ։ Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման նպատակով ներդրվել է 28 միլիոն 861 հազար դրամ, որից 14 միլիոն 331 հազար 600 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 529 հազար 400 դրամը՝ Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Լճափի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 6 միլիոն 981 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։․․․

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 02.02.2024
Փետրվարի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետին դիմեցին սեփականության իրավունքի ձեռքբերման, բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, վթարված բնակարանի նորոգմանն օժանդակելու խնդրանքով։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում ապաստանած Ալբերտ Ավանեսյանը մարզպետին դիմեց կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։