Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը մարզպետի աշխատակազմի հետ միասին հունիսի 7-ին աշխատակազմի վարչական շենքում անցկացրին «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզային փրկարարական վարչության, Գավառի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները, Գավառ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, «Ամքոր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Գասպարյանը։ Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ներկաներին և առաջարկեց քննարկման ընթացքում ․․․

Քաղաքացիների ընդունելություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում 06.06.2024
Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Քաղաքացիները մարզպետի աշխատակազմ դիմեցին դրամական օգնություն ստանալու, բնակարանի վերանորոգման, վագոն տնակի ձեռքբերման, ճանապարհի չափագրման, արտերկիր համերգային ծրագրով մեկնելու նպատակով աջակցություն ստանալու, աշխատանքի վերականգնման, աշխատանք ձեռք բերելու, բազմաբնակարան շենքին կոյուղագիծ անցկացնելու, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու, Սևանա լճի ափամերձ տարածքների հանգստյան գոտիներում վարձակալի կողմից օրինական գովազդային վահանակների տեղադրման թույլտվություն ստանալու խնդրանքով և այլ հարցերով։...

Ազգային ժողովում քննարկվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2023 թ. բյուջեի կատարողականը 06.06.2024
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրեց մարզպետի աշխատակազմի 2023 թվականի բյուջեի կատարողականը, պատասխանեց մարզին վերաբերող աշխատանքային հարցերի:

Կայացավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սևան համայնքում վերաբնակված անձանց հետ 06.06.2024
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևան քաղաքի Ս.Զաքարյանի անվան մշակույթի պալատում հանդիպում ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնի տնօրեն Դավիթ Ղալթաղչյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը, առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Բացելով հանդիպումը` Ջանիկ Բազեյանը Սևան համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան` առաջիկա մի քանի տարիների ընթացքում լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով։․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 05.06.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 7-ին, ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք և հատուկ տակտիկական ուսումնավարժանք «Օդային հարձակման դեպքում հրդեհաշիջումը, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը»թեմայով։ Խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան նախատեսել և 2024 թվականի ապրիլի 29-ից ՀՀ մարզերի դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ անցկացնում է ուսումնական պարապմունքներ, որի ընթացքում դպրոցականները շրջայցի միջոցով ծանոթացնում են ակադեմիայի պատմությանը և սովորելու պայմաններին։ Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջայցը ակադեմիա մեկնարկել է հունիսի 3-ից՝ Սևանի և հունիսի 4-ին՝ Ճամբարակի 10-12-րդ դասարանցիների աշակերտների մասնակցությամբ։ Դպրոցականներին ուղեկցել են ՆԶՊ առարկայի ուսուցիչները։ Միջոցառման նպատակն է բարձր դասարանի աշակերտներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ակադեմիայում ուսուցանելու առանձնա-հատկությունների և սոցիալական արտոնությունների վերաբերյալ՝ դրանով իսկ բարձրացնելով գրավչությունը զինվորական գործի՝ մասնավորապես սպայի մասնագիտության նկատմամբ: